Рубрика: Աշխարհագրություն, Էկոլոգիա, Իմ երկիրը

Կենի հատապտղային

Այն կարող է ունենալ մինչև 25 մ բարձրություն, կարմրամոխրագույն բնով է, կարող է լինել հարթ, կամ թիթեղիկավոր: Կարող է ունենալ մինչև 1 մ տրամագիծ: Տարվա բոլոր եղանակներին կանաչ փշատերևներ ունի: Դրանք պահպանվում են 5–8 տարի: Դրանք երկարանշտարաձև, տափակ, ելուստային ջղերով, սուր, կարճ կոթուկով և փայլուն տերևներ են: Ունի վառ կարմիր գույնի կլորավուն հատապտուղներ: Իրենից արժեքավոր նյութ է ներկայացնում իր փայտանյութը:

Հատապտղային Կենին աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում ծովի մակարդակից 700-1500 մ բարձրությունների վրա: Աճում էայնպիսի վայրերում, ինչպիսիք են անտառները, կամ գետափերը: Հայաստանում հանդիպում է միայն Իջևանի և Զանգեզուրի («Շիկահող» պետական արգելոցի) ֆլորիստիկական շրջաններում:

Վտանգված տեսակ է: Այն ընդգրկված էր Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ՝ 2 կարգավիճակով: Հատապտղային Կենին հազվագյուտ տեսակ է: Հատապտղային Կենու տարածումը սահմանափակող գործոնն է դժվարացած սերմնային վերականգնումը, որը ուշացնում և դժվարացնում է նոր բույսերի աճը: Նաև ազդում է կլիմայի գլոբալ փոփոխությունը: Հիմա այն պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցում և «Դիլիջան» ազգային պարկի «Ախնաբադի» կենու պուրակում:

Оставьте комментарий