Рубрика: Աշխարհագրություն, Էկոլոգիա, Իմ երկիրը

Լճային խխունջ

Լճային խխունջի խեցին առանց պարույրագծի է և գլխարկանման: Գագաթը գտնվում է խեցու ձախ կողմում: Խեցու ելանցքի երկարությունը հասնում է մինչև 8 մմ: Ստացվում է այնպես, որ այն երկու անգամ մեծ է իր լայնությունից, նաև երեք անգամ մեծ է իր բարձրությունից: Լճային խխունջները ապրում են լճերում, կամ լճակներում և հարթավայրային գետերի ափամերձ մասերում: Այդ խխունջները հանդիպում են բույսերի ջրասույզ ցողունների և տերևների վրա:

Լճային խխունջներ կարող ես հանդիպես շատ ուրիշ երկրներում, իսկ 1929 թ –ից հետո Հայաստանում Լճային խխունջներ չի հավաքվել և պարզ չէ, թե դեռ կա այս տեսակը Հայաստանում, թե ոչ: Հայաստանում նրանց ապրելավայրը գրանցված էր, որպես միայն Սևանա լիճը: Նրանց տեսակին վտանգման միակ գործոնը գրանցված է, որպես Սևանա լճի մակարդակի իջեցումը, բայց այլ ազդող գործոնների մասին խոսք չկա: Վերը նշված հանգամանքներից ելնելով, կարելի է եզրակացնել, որ Հայաստանում Լճային խխունջը հավանաբար անհետացած է: Եվ բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով ներկայում գնահատվում է, որպես «Կրիտիկական վիճակում գտնվող» տեսակ: Տեսակի պահպանման համար առաջարկվող միջոցառումներ մշակված չեն՝ չեն իրականացվում:

Оставьте комментарий