Рубрика: Հասարակագիտություն, Իրավագիտություն

Հասարակական հավաքներ

  • Հավաքի հասկացությունը
  • Ոչ հանրային և շինություններում անցկացվող հավաքների առանձնահատկությունը
  • Համաչափության և այլ հիմնարար սկզբունքները
  • Հավաքների ազատության սահմանափակումների հիմքերը
  • Հավաքներին մասնակցելու իրավունքը
  • Հավաքի կազմակերպիչը
  • Հավաքներին մասնակցելու և հավաքներ կազմակերպելու սահմանափակումները

Հավաքը մարդկանց ներկայությունն է որևէ վայրում հանրային հետաքրքրություն ունեցող հարցերի շուրջ, երբեմն ընդհանուր կարծիք ձևավորելու, կամ կարծիքը արտահայտելու մտադրությամբ: Հավաքների շնորհիվ մարդիկ արտահայտում են իրենց դժգոհությունը, արտահայտում են իրենց կարծիքը, որը ուզում են լսելի դարձնեն և ներկայացնում ենիրենց պահանջները: Հավաք կարող է կոչվել մարդկանց խումբը, որը սկսվում է երկու մարդուց: Բոլորն էլ ունեն հավաքներին մասնակցելու իրավունք: Ոչ ոք իրավունք չունի որևէ մեկին պարտադրել մասնակցելու որևէ հավաքի և խոչընդոտել նրա մասնակցությանը դրան։ Հավաքի ղեկավարը կարող է լինել յուրաքանչյուր մարդ:

Նաև կան որոշ սահմանափակումներ: Մինչև 14 տարեկան անձինք հավաքին կարող են մասնակցել միայն իրենց օրինական ներկայացուցիչների համաձայնությամբ: Նրանք հավաքը կարող են կազմակերպել միայն իրենց օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնությամբ։ Իսկ պետ. ծառայողները իրավունք չունեն հավաքին մասնակցելու իրենց ծառայողական համազգեստով։

Ոչ հանրային և շինություններում անցկացվող հավաքները նման են հանրային տարածքներում տեղի ունեցող հավաքներին, քանի որ երկուսի վրա էլ տարածվում են նույն օրենքները:

Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրենց լիազորություններն իրականացնելիս պարտավոր են ղեկավարվել համաչափության և վարչարարության մյուս հիմնարար սկզբունքներով՝ օրենքին համաձայն:

Նաև գոյություն ունեն հավաքների ազատության սահմանափակումներ: Դրանք հարկավոր են, որպեսզի յուրաքանչյուր անձ վնաս չտա իրեն և իրեն շրջապատող անձանց, որ իրավիճակը չբարդանա: Եվ դրա համար հարկավոր է թույլ չտալ.

ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու դեպքեր։ Պետք է հիշել, որ ամեն դեպքում  մյուս մարդկանցից յուրաքանչյուրի սահմանադրական իրավունքների և ազատության պաշտպանությունը գերակշռում է:

Рубрика: Աշխարհագրություն, Էկոլոգիա, Իմ երկիրը

Բնօգտագործումն ու բնապահպանությունը ՀՀ — ում

Հայաստանում շատ զարգացած է հանքարդյունաբերությունը: Հանքարդյունաբերությունը հայաստանի տնտեսության զարգացման գերակա ճյուղերից է: Բայց այս դեպքում դա լավ լուր չէ: Որոշ մարզերում երկրի ընդերքը գերաշահում են, հատկապես դա լավ է երևում Սյունիքում: Շատ թունավոր նյութեր են դուրս գալիս երկրի ընդերքից: Հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունները իրենց գործողությունները ավելի են ընդլայնում և թույն են արտադրում: Դա արվում է միայն իրենց բիզնես շահերը մեծացնելու համար: Արտաքին շերտ են դուրս գալիս մոլիբդեն և այլ թունավոր նյութեր, որոնք գտնվում են երկրի ընդերքում: Երբ մի վայրում վերջացնում են իրենց գործունեությունը, ապա պոչամբարը օգտագործելուց հետո այն լցնում են մեծ շերտ հողով և դրանով սահմանափակվում, թողնում տարածքը և անցնում մյուսի: Իսկ այդ տարածքը դառնում է մեռյալ տարածք: Սովորաբար այդ տարածքները լինում են գյուղերին բավականին մոտ: Սովորաբար այդ դեպքերում ոչ մի գործողություններ չեն գործադրվում գյուղացիներին, կամ այդ տարածքը պաշտպանելու համար: Ընդհամենը կարծիք են հայտնում, որ պետք է փակել գյուղերը, բայց պարզ չէ, թե դա ինչ օգուտ պետք է տա գյուղացիներին և հնարավոր է, որ շատերը չեն համաձայնվում: Նույնիսկ այն դեպքում, երբ գիտեն, թե ինչ խնդիր կա: Պոչամբարներից մեկի մոտ կա շատ հին եկեղեցի: Նրանք ֆինանսավորում են, որ այդ եկեղեցին տեղափոխեն այլ վայր, բայց մարդկանց առողջության մասին չեն մտածում: Կամ այլ վայրեր են տեղափոխում Կարմիր գրքում գրանցված բուսատեսակները, որպեսզի դրանք կարողանան պահպանել: Բայց դրանից մեծ օգուտ դուրս չի գալիս, եթե նայում ես ամբողջ պատկերին և տեսնում այն վայրերը, որոնք էլ պիտանի չեն լինելու բուսականության համար:

ՀՀ – ի առողջապահական նախարարությունը չի ցանկանում և չի ուսումնասիրում մեր երկրում հիվանդությունների աճը, որը պայմանավորված է հանքարդյունաբերությամբ, որովհետև պետք է շատ մեծ գումարներ փոխհատուցվեն բնակչությանը հասցրված հետևանքները ( գոնե քիչ ձևով ) վերացնելու համար:

Ծանր մետաղները անցնում են արտաքին շերտ և մեծ վնասներ պատճառում: Նույնիսկ սնունդն է պարունակում այդ մետաղները: Իրավիճակը այնքան է բարդացել, որ սննդի մեջ նույնիսկ սնդիկի պարունակություն են հայտնաբերել:

Գյուղեր ջուր տանող գետերը փչացնում են, մաքուր ջուրը դառնում է թափոնաջուր, իսկ գետի ջուրը խառնվում է թափոնաջրի հետ:

Եթե վթարներ են լինում, ապա փորձում են այդ հետքերը թաքցնել մյուս մարդկանցից: Պոչամբարների մոտ չեն կարող լինել մշտական ապրուստի վայրեր: Եվ դա նրանով է ապացուցվում, որ շատ մարդիկ ժամանակի ընթացքում հեռանում են գյուղերից, երբ մոտակայքում պոչամբար է գտնվում:

Արդարանում են նրանով, որ պետությունը չի տիրապետում շատ ինֆորմացիայի, կամ որ պետությանը այլ բաներ են ասում և այլն… Բայց եթե ցանկություն լինի, ապա հնարավոր էլ կլինի լուծել այդ մեծ հարցը մեր երկրի համար: Ուղղակի այդ ամենի համար պետք է պլան մշակել, պարզել, թե որ պոչամբարներն է կարելի շահագործել, իսկ որոնց ընդհանրապես պետք չէ ձեռք տալ: Շատ անօրինական գործողություններ են ծավալվում, որոնք  անց են կենում առանց փաստաթղթերի: Որոշներն էլ գյուղացիներին մեծ գումար են փոխանցում, որ այդ գյուղի մոտակայքում իրենց գործունեությունը ծավալեն: Ժամանակի ընթացքում խնդիրները ավելի են մեծանում, այդ պատճառով պետք է շտապ լուծում տալ դրանց:

Рубрика: Պատմություն

Մարտ — Ապրիլ ամիսների առաջադրանքները

Առաջադրանք
1. Նշե՛ք Եվրոպայում ռազմաքաղաքական երկու դաշինքների առաջացման պատճառները: Թվարկե՛ք մասնակից երկրներին:

Եվրոպայում գոյություն կային հակասություններին բերող խնդիրներ, որոնք էլ իրենց հերթին աստիճանաբար խորանում էին: Այդ ամենը տեղի էր ունենում Գերմանական կայսրության, Իտալիայի և Ավստրո-Հունգարիայի, նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի միջև:

Ստեղծվեց հզոր ռազմաքաղաքական դաշինք՝  Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի և Իտալիայի մասնակցությամբ: Դա իրականացրեց Օ. Բիսմարկը: Դաշինքը ստեղծվեց 1879-1882 թթ.:


2. Որո՞նք էին պատերազմների գլխավոր պատճառները նոր դարերում: Ըստ այդմ՝ ի՞նչ բնույթ էին ունենում պատերազմները: Բերե՛ք օրինակներ։

Նոր դարերում պատերազմների գլխավոր պատճառ դարձավ հումքի և սպառման շուկաների համար պետությունների տարածքային և գաղութային ընդարձակման միտումը, նաև ազգային պետությունների առաջացման անկասելի գործընթացը:

3․ Ձեր կարծիքով՝ որո”նք են պատերազմների գլխավոր պատճառները այսօր՝ 21-րդ դարում /գրավոր-բլոգային աշխատանք/․

Կարծում եմ, որ մեր ժամանակ պատերազմներն ավելի քիչ են լինում և դա էլ հաշվի առնելով կարելի մտածել, որ պատերազմներ սկսելու համար պետք է շատ ավելի լուրջ պատճառներ լինեն, բայց իրականում մես մասամբ ոչինչ չի փոխվել: Պատերազմի գլխավոր պատճառներից է մնում տարածքներ գրավելը, վրեժ լուծելը և այլն…  

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Հայաստանի 1-ին հանրապետության Օրենսդիր, Գործադիր և Դատական մարմինները և համեմատեք դրանք ներկայիս ՀՀ իշխանության երեք ճյուղերի հետ:

Հայաստանի Հանրապետությունը խորհրդարանական պետություն էր։ Երկրի բարձրագույն Օրենսդիր իշխանությունը խորհրդարանն էր, կամ Ազգային Ժողովը։ Հանրապետության խորհրդարանի գլուխն Խորհրդարանի նախագահն էր։ Խորհրդարանի գոյության պատմության ամբողջ ընթացքում Հայաստանի Հանրապետությունն ունեցել է խորհրդարանի երեք նախագահ:

Քանի որ Խորհրդարանը մեր երկրի բարձրագույն օրենսիր մարմինն էր, ապա իր կողմից էին նշանակվում Հայաստանի գործադիր բարձրագույն մարմնի կառավարության նախագահները, վարչապետները:

Աշխատանքներ են կատարվել արդարադատության, կամ դատական իշխանության համակարգի վերակառուցմանն ուղղված…

Այն ժամանակվա կառավարումը մինչև հիմա շատ նմանվում է հիմիկվա կառավարմանը:


2. Ներկայացրե՛ք 1- ին հանրապետության կրթական համակարգը: Համեմատե՛ք այն ներկայիս ՀՀ կրթական համակարգի հետ /գրավոր—բլոգային աշխատանք/.

Առաջին հերթին լավ կլինի նշել, որ 1918 թվականին հայերենն օրենքով ճանաչվեց պետական լեզու։ Դա շատ կարևոր է Հայաստանի կրթական համակարգի և դրա ապագայի համար: Դրանից կարող էին կախված լինել մեծ փոփոխություններ: Առաջին Հանրապետության կառավարման մարմինները դիմեցին հայ մտավորականությանը, որպեսզի նրանք օգնեն կրթական համակարգը ձևավորելուն։ Այդ գործիչներից էին բոլորիս ծանոթ Թումանյանը, Սարյանը…

Նրանք օգնեցին կրթության համակարգի ձևավորմանը։ Գյուղերի մեծամասնությունում սկսեցին գործել ծխական-տարրական դպրոցները, ինչը շատ կարևոր էր մարդկանց, պետության, երկրի համար: 1919 թվականին եղավ Երևանի պետական համալսարանի բացումը, որը իրականացվեց Ալեքսանդրապոլում։

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Մայիսյան հերոսամարտերի արդյունքները և պատմական նշանակությունը։

Մայիսյան հերոսամարտերը, դրանք հերոսամարտերի մի շարք են, որոնք օգնեցին որոշ բաներին վերջ տալ: Իրականում նրանք մեծ նշանակություն ունեն մեզ համար: Այդ հերոսամարտերը Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերն են, որոնք հայերին վերջնականապես բնաջնջելու երիտթուրքական ծրագիրը վերջնականապես վերացրեցին: Այդ հաղթանակների շնորհիվ Արևելյան Հայաստանի մի մասում կարողացավ վերականգնվել հայկական պետականությունը, պետությունը: Եվ այսպիսով 1918 թ-ի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը: Դա հերոսամարտերի ետևից ընթացող հետևանքներն են:

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Հայոց ցեղասպանության հետևանքները:

Հայոց ցեղասպանությունը իսկապես իր հետևեից թողեց մեծ հետևանքներ: Մեր ցեղասպանության ժամանակ ունեցանք 1 միլիոնից ավել մարդկային կորուստ, մարդկանց թիվը շատ և արագ ժամանակում պակասեց, ինչն էլ ունի իր հետևանքները: Եվ դա դեռ չհաշված շատերին…

Այն մեծ վնաս հասցրեց մեր եկեղեցիներին, թալանվեց մեր եկեղեցիներին պատկանող գույքը:

Բացի դրանից ՀՀ և հայ ժողովուրդը երկար տարիներ շարունակ պայքարում էր ցեղասպանության ճանաչման համար:

Արևմտյան Հայաստանը դատարկվեց: Դա այն պատճառով էր, որ փրկված արևմատահայերը տարածվեցին աշխարհի տարբեր մասերը:

 
2. Ե՞րբ և ու՞մ կողմից է տրվել «ցեղասպանության» իրավական ձևակերպումը: Ըստ այդ փաստաթղթի՝ ո՞ր գործողություններն են համարվում ցեղասպանություն:

Ցեղասպանություն տերմինը 1944թ. օգտագործման առաջ է դրել լեհ իրավաբան, պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինը: Իսկ արդդեն 1948թ. — ին, Միավորված ազգերի կազմակերպությունը ընդունեց «Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին» կոնվենցիան, ըստ որի ցեղասպանությունը սահմանվում է որպես միջազգային հանցագործություն: Դա ընդունող պետությունները պարտավորվում են կանխել դա, կամ պետք լինելու դեպքում պատժել իրականացնողներին: Ցեղասպանությունը մարդկանց որևէ խմբի մտադրված և կազմակերպված բնաջնջումն է` մի քանիսի գոյությանը վերջ դնելու նպատակը:


3. Ներկայացրե՛ք և գնահատե՛ք «Նեմեսիս» ծրագիրն ու դրա արդյունքները:

 Դա միգործողություն էր, որի նպատակն էր պատժել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը կազմակերպած, իրականացնող Երիտթուրքերի գլխավորներին:


4. Ձեր կարծիքով՝ ի՞նչ նշանակություն և հետևանքներ կունենա Հայոց ցեղասպանության միջազգային, այդ թվում՝ Թուրքիայի կողմից ճանաչումը:

Ամեն դեպքում մեզ համար լավ կլինի, եթե Հայոց ցեղասպանությունն ճանաչված դառնա: Որքան շատ երկիր ճանաչի Հայոց ցեղասպանությունը, այնքան լավ մեզ համար: Դա ոչ միայն կօգնի մեզ, մեր երկրին, մեր իրականությանը, այլ նաև մեր խլված տարածքները կվերադարձվեն և Հայաստանը, թեկուզ և քիչ, բայց ավելի ճանաչված կդառնա:


5. Ներկայացրե՛ք հայերի ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած երկրներն ու միջազգային կառույցները /գրավոր-բլոգային աշխատանք/.

Ռուսաստան, Հունաստան, Կանադա, Իտալիա, Բելգիա, Ֆրանսիա, Պարագվայ, Արգենտինա, Մեծ Բրիտանիա, Վատիկան և այլն…

Рубрика: Աշխարհագրություն, Էկոլոգիա, Իմ երկիրը

Կենի հատապտղային

Այն կարող է ունենալ մինչև 25 մ բարձրություն, կարմրամոխրագույն բնով է, կարող է լինել հարթ, կամ թիթեղիկավոր: Կարող է ունենալ մինչև 1 մ տրամագիծ: Տարվա բոլոր եղանակներին կանաչ փշատերևներ ունի: Դրանք պահպանվում են 5–8 տարի: Դրանք երկարանշտարաձև, տափակ, ելուստային ջղերով, սուր, կարճ կոթուկով և փայլուն տերևներ են: Ունի վառ կարմիր գույնի կլորավուն հատապտուղներ: Իրենից արժեքավոր նյութ է ներկայացնում իր փայտանյութը:

Հատապտղային Կենին աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում ծովի մակարդակից 700-1500 մ բարձրությունների վրա: Աճում էայնպիսի վայրերում, ինչպիսիք են անտառները, կամ գետափերը: Հայաստանում հանդիպում է միայն Իջևանի և Զանգեզուրի («Շիկահող» պետական արգելոցի) ֆլորիստիկական շրջաններում:

Վտանգված տեսակ է: Այն ընդգրկված էր Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ՝ 2 կարգավիճակով: Հատապտղային Կենին հազվագյուտ տեսակ է: Հատապտղային Կենու տարածումը սահմանափակող գործոնն է դժվարացած սերմնային վերականգնումը, որը ուշացնում և դժվարացնում է նոր բույսերի աճը: Նաև ազդում է կլիմայի գլոբալ փոփոխությունը: Հիմա այն պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցում և «Դիլիջան» ազգային պարկի «Ախնաբադի» կենու պուրակում:

Рубрика: Աշխարհագրություն, Էկոլոգիա, Իմ երկիրը

Լճային խխունջ

Լճային խխունջի խեցին առանց պարույրագծի է և գլխարկանման: Գագաթը գտնվում է խեցու ձախ կողմում: Խեցու ելանցքի երկարությունը հասնում է մինչև 8 մմ: Ստացվում է այնպես, որ այն երկու անգամ մեծ է իր լայնությունից, նաև երեք անգամ մեծ է իր բարձրությունից: Լճային խխունջները ապրում են լճերում, կամ լճակներում և հարթավայրային գետերի ափամերձ մասերում: Այդ խխունջները հանդիպում են բույսերի ջրասույզ ցողունների և տերևների վրա:

Լճային խխունջներ կարող ես հանդիպես շատ ուրիշ երկրներում, իսկ 1929 թ –ից հետո Հայաստանում Լճային խխունջներ չի հավաքվել և պարզ չէ, թե դեռ կա այս տեսակը Հայաստանում, թե ոչ: Հայաստանում նրանց ապրելավայրը գրանցված էր, որպես միայն Սևանա լիճը: Նրանց տեսակին վտանգման միակ գործոնը գրանցված է, որպես Սևանա լճի մակարդակի իջեցումը, բայց այլ ազդող գործոնների մասին խոսք չկա: Վերը նշված հանգամանքներից ելնելով, կարելի է եզրակացնել, որ Հայաստանում Լճային խխունջը հավանաբար անհետացած է: Եվ բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով ներկայում գնահատվում է, որպես «Կրիտիկական վիճակում գտնվող» տեսակ: Տեսակի պահպանման համար առաջարկվող միջոցառումներ մշակված չեն՝ չեն իրականացվում:

Рубрика: Պատմություն

Փետրվար 5-26

Փետրվարի 22-26
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 11. «Հայոց Մեծ Եղեռնը» 
ա/ Հայերի ցեղասպանությունը՝ երիտթուրքերի պետական ծրագիր
բ/ Հայերի ինքնապաշտպանական մարտերը
գ/ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի սկիզբը /բանավոր, էջ 113-124, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Պարզաբանե՛ք հայերի ցեղասպանության պատճառները:
2. Ներկայացրե՛ք Մեծ եղեռնի իրականացման փուլերը:
3. Կարդացե՛ք ստորև ներկայացված նյութը և ներկայացրե՛ք ձեր կարծիքն ու դիրքորոշումը՝
«Ցեղասպանություն-Գենոցիդ».

Փետրվարի 15-19
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 10. «Հայաստանը և հայ ժողովուրդը 1-ին Աշխարհամարտի տարիներին.
ա/ 1-ին Համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը
բ/ Հայ կամավորական շարժումը /բանավոր, էջ 104-112, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Օսմանյան կայսրության և Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերը:
2. Թվարկե՛ք հայ կամավորական ջոկատները և նրանց հրամանատարական կազմը:
գ/ Վեր հանե՛ք Հայ կամավորական շարժման նշանակությունը /գրավոր-բլոգային աշխատանք/.

Փետրվարի 8-12
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
-«Նշանավոր Հայդուկներ» թեմայի ամփոփում.
Նշանավոր Հայդուկներ՝
-Արաբո
-Աղբյուր Սերոբ
-Հրայր Դժոխք
-Գևորգ Չաուշ
-Զորավար Անդրանիկ

Առաջադրանք.
-«Հերոսապատում» նախագծի   շրջանակում ներկայացրե՛ք վերը նշված նշանավոր հայդուկներին, վեր հանե՛ք նրանց դերը 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայտնի հերոսամարտերում /գրավոր-բլոգային աշխատանք/.

Փետրվարի 1-5
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 9. Հայ ազատագրական պայքարի զինված փուլը.
ա/ Ազատագրական պայքարը 1894-1896թթ.
բ/ Հայկական հարցը և տերությունները /բանավոր, էջ 79-83, նաև այլ աղբյուրներ/
-«Հերոսապատում» նախագիծ

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Սասունի 1894, Զեյթունի 1895-96 և Վանի 1896 թվականների հերոսամարտերի արդյունքները:
2. Ի՞նչ վերաբերմունք ունեին մեծ տերությունները հայկական բարենորոգումների նկատմամբ: Որո՞նք էին տերությունների իրական նպատակները /գրավոր-բլոգային աշխատանք

Рубрика: Մայրենիի մոլորակ

Հայոց լեզու

116.

1) վեցում
2) յոթում
3) չորսում
4) հինգում

117.

1) մեկում
2) երկուսում
3) երեքում
4) չորսում

118.

1) հինգում
2) ութում
3) իննում
4) տասում

119.

1) չորսում
2) երեքում
3) երկուսում
4) հինգում

120.

1) յոթում
2) ութում
3) բոլորում
4) հինգում

121.

1) երեքում
2) չորսում
3) հինգում
4) վեցում

122.

1) երկուսում
2) երեքում
3) չորսում
4) բոլորում

Рубрика: Մայրենիի մոլորակ

Հայոց լեզու

111.

1) վայրկենասլաք, հոգյակ, ձվածեղ, չվացուցակ
2) կղզեբնակ, լեզվանի, կատվաձագ, թթվահամ
3) աղվամազ, ալյակ, ուրվական, մեղվապահ
4) բարություն, ձվաձև, առվեզր, կկվականչ

112.

1) զարթուցիչ, վարքագրություն, ցուցակ, վերնախավ
2) զրուցարան, մատնաչափ, գրչակ, մշակութային
3) ուսուցչանոց, գիշատչային, գործնական, կառուցվածք
4) փափկասուն, սննդարար, վարչատարածքային, վերնագիր

113.

1) երևութական, կորստյան, բնամթերք, շնաձուկ
2) դիտանցք, կտրուկ, երգչախումբ, հնչաբառ
3) միջանցք, տնօրինել, դպրոց, գլխագիր
4) մնջախաղ, արնախում, վարչակազմ, ծանրամարտիկ

114.

1) ութում
2) յոթում
3) վեցում
4) չորսում

115.

1) երեքում
2) չորսում
3) հինգում
4) յոթում

Рубрика: Հասարակագիտություն, Քաղաքագիտություն

Քաղաքական գաղափարախոսություններ

Քաղաքական գաղափարախոսություններ

Սոցիալիզմ

Տնտեսական և սոցիալական համակարգերի համակցություն, որը բնորոշվում է արտադրության միջոցների հանրային սեփականությամբ և աշխատողների ինքնակառավարմամբ, ինչպես նաև սոցիալիզմի հետ ասոցացվող քաղաքական տեսություններով և շարժումներով։ Հասարակական սեփականությունը կարող է լինել հանրային, կոլեկտիվ կամ կոոպերատիվ սեփականություն։

Լիբերալիզմ

Քաղաքական փիլիսոփայություն կամ աշխարհայացք՝ հիմնված ազատության  ու հավասարության գաղափարների վրա։ Ազատականների տեսակետների շրջանակը մեծ է՝ կախված այդ սկզբունքների նկատմամբ նրանց դիրքորոշումից, սակայն ընդհանուր առմամբ նրանք սատարում են այնպիսի գաղափարներ, ինչպիսին են ժողովրդավարական ընտրությունները, քաղաքացիական իրավունքները, մամուլի ազատությունը, կրոնի ազատությունը, ազատ առևտուրը և մասնավոր սեփականությունը։

Նացիոնալիզմ

Քաղաքական գաղափարախոսություն և ուղղություն, որի հիմնական դրույթը ազգի արժեքավորությունն է՝ որպես հասարակական միասնության բարձրագույն ձև, և պետության ձևավորման գործում վերջինիս առաջնայնությունը։ Որպես քաղաքական շարժում՝ ազգայնականությունը ձգտում է հաստատել ազգային որոշակի հանրույթի հետաքրքրությունները պետական իշխանության նկատմամբ։

Շովինիզմ

Գաղափարախոսություն, որի էությունը կայանում է ազգային գերակայության քարոզումը խտրականության «իրավունքը» հիմնավորելու և այլ ժողովուրդներին ճնշելու նպատակով։ Ազգայնականության ծայրահեղ տեսակներից է, որի ժամանակ ազնիվ նպատակներին հասնում են անպետք միջոցներով։ Շովինիստները  իրենց «գցել» են տալիս (ստորացնել) ուրիշ ազգությունների ներկայացուցիչներին,այսինքն նրանց շարժիչ ուժը «ատելությունն է ուրիշների նկատմամբ»։

Պոպուլիզմ

Քաղաքականություն, որը դիմում է լայն զանգվածներին և խոստանում է նրանց արագ և հեշտ լուծում սոցիալական սուր խնդիրների համար։Պոպուլիզմի հիմքում այս կամ այն քաղաքական ուժի ձգտումն է՝ ձեռք բերել զանգվածների վստահությունն ու աջակցությունը, հավանել ժողովրդին։

Рубрика: Անգլերենի մոլորակ

One Foggy Night: exercises

One Foggy Night — Part 1

Grammar: Prepositions — Interactive exercise

Replace all the missing prepositions and adverbs from this extract from the story.:

“Let’s follow it…”
“It could be anywhere by now, couldn’t it!” 
But Wells was already talking into the radio. “Car PB to base. Suspicious vehicle speeding west along Esplanade, near east Pavillion. Could be the missing Fiesta. We’re following it, but slowly due to fog. Over.” 
The mist was patchy; then suddenly, as they drove in front of the Imperial Hotel, it lifted, and a long line of lights stretched out ahead of them, picking out the gentle curve of the Esplanade as far as the harbour. There was no traffic, just cars standing empty at the roadside. Apart from the streetlamps, the only other lights to be seen were in the distance at the harbourside, where a group of cars seemed to be parked at the water’s edge. Bradstock switched on the blue flashing light, and Wells accelerated.

One Foggy Night — Part 2

Prepositions:
Replace all the missing prepositions and adverbs in these extracts from the story.

They could hear the sound of the waves slopping against the foot of the sea wall, fifteen feet
below them.
Bradstock leaned over. “High tide,” he remarked.
“Yeah,” said Wells. “Going out now. Let’s walk along as far as the rocks. There’ll be enough sand by now.”
Bradstock switched on his walkie-talkie. At the end of the Esplanade, narrow concrete steps led
down onto the sand, above the high water mark.
“Smugglers,” said the youth, as Wells cut the cloth from round his mouth. “We were just walking along when we saw this fishing boat coming in through the mist, so we went over to watch; then all these men got off it, without saying a word.

Рубрика: Մայրենիի մոլորակ

Հայոց լեզու

106.

1) թույն (ոտ), գույն (ավոր), սյուն (ակ), թույլ (անալ)
2) բյուր (ավոր), բույր (ավետ), արյուն (ալի), տույժ (ած)
3) կույր (անալ), հույն (արեն), բույս (ական), բույժ (ակ)
4) լույս (եղ), կույս (ական), անկյուն (ակ), գույժ (կան)

107.

1) երեսնամյա, կատվառյուծ, վրիպակ, քմահաճ
2) աշնանացան, հյուրամեծար, պատվիրել, փոթորկահույզ
3) հոգեվարք, դյուրահնչյուն, չվերթ, ելևէջում
4) ուրվական, երեսուներորդ, ստահոդ, գերեվարություն

108.

1) զգուշացում, կայսրուհի, մածնաբրդոշ, ատենակալ
2) կոշկակար, գարնանացան, ճշմարտացի, ծառատունկ
3) հնամենի, ձյունագես, վերջնական, առվեզր
4) բազմաթիվ, ամրակուռ, պայծառատես, վիմագիր

109.

1) գնացուցակ, հովվերգություն, ջրասուզակ, ուղղաթիռ
2) մտադրություն, վերջնահաշվարկ, ձվատվություն, քննչական
3) մաքրագրել, կիսափտած, ալևոր, թախծամրմունջ
4) բարձրաթռիչ, առաջնորդ, միջօրեական, բնազդաբար

110.  1) ծաղկաշղթա, կենդանական, ծանրակշիռ, հոգյակ
2) գլխավոր, անասնապահ, այգեպան, փախստական
3) գերություն, ոսկերիզ, մանրախնդիր, փոքրոգի
4) սառցահատ, գունավոր, մատենադարան, վայրկենական

Рубрика: Մայրենիի մոլորակ

Հայոց լեզու

96.

1) տասի
2) իննի
3) յոթի
4) ութի

97.

1) փխրուն, մանրավաճառ, եզրային, ծնրադիր
2) բարձրաձայն, ակնհայտ, արկղիկ, երփներանգ
3) ցածրահասակ, ծանրաձող, սանդղահարթակ, դստրիկ
4) մեղրածոր, կարծրանալ, սանրել, կակղամորթ

98.

1) լուսավոր, փշածառ, արևմտյան, ընչացք
2) տամկանալ, անրջանք, անգթություն, ըմպան
3) հնչակ, մտածել, կատվառյուծ, ձվածեղ
4) լրագիր, առևտրական, ընչաքաղց, ջրառատ

99.

1) գրաբար, սնափառ, արևմտյան, խճուղի
2) գետնամած, մրցավար, թախծալի, կոշկակար
3) երկնային, հոգաբարձու, տարեվերջ, սաստկաձայն
4) մտավոր, դեղնաթույր, կծկվել, ննջարան

100.

1) տարեմուտ, մտավախություն, ուսուցչական, նշաձող
2) վշտակից, հետնադուռ, ալեծուփ, մշտադալար
3) լսարան, հոգյակ, սրտակից, վերնատուն
4) ձգողական, կրավորական, թվական, հանգստարան

101.

1) գիրուկ, գիսավոր, դիմակ, դիպված
2) իջնել, մահճակալ, միջակ, շիջել
3) պիտանի, վիմագիր, տիրույթ, Ներսիսյան
4) զինվոր, հանդիսություն, իգական, գիտունիկ

102.

1) կղզյակ, քրտնաթոր, տրտմաշուք, բուսական
2) պատրանք, գնացուցակ, ընչազուրկ, վերստին
3) ուղեկալ, ծուլություն, աստղանիշ, մրջնաթթու
4) սրախողխող, լուսարձակ, վիրակապ, երկնասլաց

103.

1) կապտաթույր, պատրանք, աստղաբույլ, ձանձրույթ
2) պատմական, բարենպաստ, դյուցազներգություն, գործնական
3) ոճրագործ, բուրավետ, երկրաչափություն, վրեժխնդրություն
4) դեղնակտուց, ակնոցավոր, մարդկություն, կցակառույց

104.

1) մեհենական, վայրկյան, հուզախառն, կղզեխումբ
2) ատենակալ, աշխուժորեն, ալեծուփ, ալրաթաթախ
3) արնախում, վարագուրել, քրիստոնեական, լուսապսակ
4) թուլակազմ, հեծելազոր, թրադաշույն, բուսաշխարհ

105.

1մատենագիր, հարուցել, հեքիաթասաց, ակնաբուժարան
2) ժանեկազարդ, սառցաբեկոր, հայեցակարգ, մարգարեություն
3) ցուցասրահ, հուսահատ, սենեկապետ, ատենակալ
4) շահութաբեր, լռելյայն, քնքշագին, հրապուրանք

Рубрика: Ընտրությամբ գործունեություն, Իմ մասին

Mi dia

Hola. Yo soy Maria y mi día empieza a las ocho de la mañana. Yo me despierto, me lavo, me visto y me peinо. Yo me empaco mis cosas y voy a la cocina y desayuno. Entonces voy a la escuela con mis hermanos. Vamos a casa en coche. Cuando llego a casa, como, descanso un poco y a veces veo la tele. Hago unas cosas en casa. Luego hago el deporte. Luego me ducho, a veces leo un poco, veo la tele con mi familia y duermo. Este es mi día escolar.

Рубрика: Մայրենիի մոլորակ

Հայոց լեզու

91.

1) մաքրամաքուր, մանրակ, գանգրահեր, կաթնակեր
2) փափկասուն, անընչասեր, խառնիխուռն, ուղղաձիգ
3) գեղեցկություն, ակնաբույժ, վերջնագիր, կապտերանգ
4) քաղցրասեր, ծաղկածիծաղ, կուսակցական, մատնաչափ

92.

1) խմորագունդ, պերճաշուք, հանցապարտ, ձեռնամարտ
2) կուժկոտրուկ, աջհամբույր, համհարզ, թարթիչ
3) ամրոցամերձ, կիրակնօրյա, վերընձյուղվել, ինքնահավան
4) սաղավարտ, անձկություն, ահագնադղորդ, բերդակալ

93.

1) չորս բաց, երկու փակ
2) մեկ բաց, երեք փակ
3) երկու բաց, չորս փակ
4) երեք բաց, երեք փակ

94.

1) հարազատի, քույրդ, քաղաքներից, դուստրեր
2) թրխկոց, կարծես թե, հայեցի, անդրաշխարհ
3) մեծ-մեծ, ի դեպ, արագընթաց, դրամարկղեր
4) մանավանդ, ուստր, ռուսերեն, հայկական

95.

աստղալից, այսպես, դուստր, իհարկե, համր, ամենածանր, ի դեպ, կաթնալույս, գամփռեր, հարսնյակ

1) յոթի
2) վեցի
3) հինգի
4) չորսի

Рубрика: Մայրենիի մոլորակ

Կարդում ենք չարենց

1. Կարդա «Էմալե պրոֆիլը Ձեր» շարքը: Չարենցն շարքը նվիրել է Արմենուհի Տիգրանյանին: Կարդա տեղեկություններ Արմենուհի Տիգրանյանի մասին:

Այս նյութը Արմենուհի Տիգրանյանի, Չարենցի ու նրանց սիրո մասին է։ Նյութում կան Արմենուհուն նվիրված բազմաթիվ բանաստեղծություններ, որոնք նրա համար գրել է Չարենցը, որոնցից մեկին նույնիսկ Արմենուհին պատասխան բանաստեղծություն է գրել։ Չարենցի բազմաթիվ բանաստեղծություններից երևում է, որ նա Արմենուհուն շա՜տ է սիրել և տառապել այդ սիրուց, բայց բոլորը չի, որ գիտեն, որ Արմենուհին էլ է այդ ամենից տառապել։ Բացի այս ամենից, նաև կան իրենց կյանքից հատվածներ, որոնք նույնպես ապացուցում են, որ Արմենուհին էլ է Չարենցին սիրել։ Իհարկե չեմ կարող ասել, որ վերջում Արմենուհին ճիշտ որոշում կայացրեց, որովհետև մնաց միայնակ և միայնակ էլ մահացավ։ Բայց ամեն դեպքում, երկուսն էլ պետք է իմանային, թե ինչի են գնում…

2. Կարդա նաև Արմենուհի Տիգրանեան-Ահարոնեանի բանաստեղծությունները, փորձիր վերլուծել:

Նորից մի կարօտ, սիրոյ մի թախիծ,
Ծանօթ մեղեդին երազ անցեալի
Պարուրեց հոգիս…

Նորից մի համբոյր վաղանցուկ գարնան
Վարդի բուրմուքով
Օրօրեց հոգիս…

Այս բանաստեղծությունը սիրո և սիրուց առաջացած զգացմունքների մասին է։ Կարծում եմ, որ նրա կարծիքով այդ զգացմունքները վաղանցուկ են, բայց զգացմունքները մնում են զգացմունքներ…

Չարենց, գիտես չէ՞, դու գիտես`
Որքան թանկ է ընկեր հոգին,
Բայց դու գիտես և չգիտես`
Ով է եղել միշտ քո կողքին:
Եվ ինձ նման դու էլ որքան
Թանկ ես վատնել, թանկ ու բյուրեղ`
Հավատալով, որ կան, ախ, կան
Լավեր, նորեր մեր մեջ` այստեղ…

Սա Չարենցին պատասխան բանաստեղծությունն է։ Նա այսպես է պատասխանում Չարենցի զգացմունքների վրա՝ բանաստեղծության բովանդակությունն է պատասխանը։ Կարծում եմ, որ նա ուզում է հասկացնել, որ Չարենցն էլ է իր համար շատ թանկ, որ երկուսն էլ իրար, իրենց սիրո համար շատ բաներ են արել։ Բայց դա իր վերջնական որոշումն է…

3. Վահան Տերյանը ևս շարք է նվիրել Արմենուհի Տիգրանյանին, փորձիր պարզել՝ որ շարքն է: Կարդա նաև այդ շարքի բանաստեղծությունները:

Շատերը համարում են, որ Տերյանը Արմենուհուն է նվիրել << Կատվի դրախտ >> բանաստեղծական ժողովածուն:

Ահա այդ բանաստեղծություններից մեկի վերլուծությունը.

***
Ո՞վ կարող է չսիրել Ձեզ,
Չստրկանալ Ձեր կամքին,
Ո՞վ կարող է հլու և հեզ
Չաղոթել Ձեզ, օ, տիկին:
Դուք այնպիսի խոսքեր գիտեք
Եվ այնպիսի նուրբ նազեր-
Դահճին անգամ Դուք կդյութեք,
Կստրկացնեք և կայսեր:
Դուք այնպես մեղմ գիտեք շոյել
Հիվանդ ու խենթ իմ հոգին.
Ո՞վ կարող է Ձեզ չգովել,
Ու չերգել Ձեզ, օ, տիկին…

Եթե համարենք, որ Վահան Տերյանը այս բանաստեղծությունը գրել է Արմենուհու համար, ապա կարող եմ ասել, որ Տերյանը նրան ավելի շատ մեծարում է, քան սիրում։ Իհարկե սիրում էլ է, բայց կարծում եմ, որ դա մի քիչ ուրիշ տեսակի սեր է։ Բանաստեղծությունից կարող ենք եզրակացություն անել, որ Տերյանի կարծիքով բոլորն Արմենուհու մասին իր նույն կարծիքին են։

Рубрика: Ընտրությամբ գործունեություն

Exercicio

1, Pepe y yo nos levantamos  siempre a las 7.
2, Yo me ducho antes de salir.
3, Después de ducharme, me seco.
4, Ellas nunca se maquillan.
5, Ellos se cepillan los dientes 3 veces al día.
6, ¿Tu te levantas a las 6 de la mañana?
7, No nosotros nos peinamos cada hora.

Las palabras

acostarse  –  to go to bedto lie down – պառկել քնելու

afeitarse  –   to shave – սափրվել

arreglarse  – to get ready yourself   – պատրաստվել

bañarse  –   to have a bath  – լողանալ

cepillarse  – to brush yourself –  մաքրել ատամները

curarse  –   to heal  yourself    – բուժվել

despertarse –  to wake up   – արթնանալ

dormirse  –  to fall asleep – քնել

ducharse  –  to have a shower – լոգանք ընդունել

emborracharse  –  to get drunk    – հարբել

entretenerse  – to amuse yourself  – զվարճանալ

girarse  – to turn around yourself – պտտվել

levantarse  –   to get up –արթնանալ, վեր կենալ

maquillarse  –  to make up yourself – դիմահարդարվել

mojarse  –  to get wet  – թրջվել

peinarse  –   to comb one’s hair   – սանրվել

perderse  –  to get lost  – կորել ,մոլորվել

ponerse –   to put on – հագնվել

preocuparse –   to worry   –  անհանգստանալ

quitarse –  to take off  – հանվել

reírse –   to laugh – ծիծաղել

secarse  –  to dry yourself – չորանալ

verse  –  to see yourself – տեսնվել

vestirse  –   to get dressed – հագնվել