Рубрика: Մայրենիի մոլորակ

Հավերժի ճամփորդը մաս 2-րդ

1. 3-5 նախադասությամբ շարադրեք ֆիլմի երկրորդ մասի այն հատվածը, որն առավել հավանեցիք:

Նա այնքան գոհ չէր, որ գրականության մեջ մի որևէ բան էր արել, որքան գոհ էր, որ կարողացել էր հազարավոր անմեղներին ազատել գազանական կոտորածներից:

Նրան մի քանի անգամ ձերբակալում են, բայց չեն կարողանում բանտում պահել, քանի որ բավական ապացույցներ չեն ունենում նրա դեմ:

Նա ժամանակից շուտ է ծերանում՝ իր անձնական և ազգի ողբերգություների մեջ, նա շարունակում է աշխատել, մասնակցում է տարբեր բարեգործական կազմակերպությունների աշխատանքների, բայց հայացքն արդեն իր երազած հավերժական հեռուներում է լինում…

2. Ի՞նչ ես կարծում, ֆիլմը ինչու է վերնագրված «Հավերժի ճամփորդը»:

<<Նա այս աշխարհ եկավ մեկ անգամ, բայց իր հավերժական ճամփորդության մեջ վերադառնում է նորից ու կրկին՝ յուրաքանչյուր սերնդի հետ, և ուղեկցում մեզ մեր անցած ու անցնելի ճանապարհներին>>…

Կարծում եմ, որ այս խոսքերը բացատրում են դա: Նա շատ էր երազում ճամփորդելու մասին և իր կյանքում, գրեթե, չկարողացավ կատարել այդ իր երազանքը: Բայց մյուս կողմից էլ, նա կարողացավ կատարել այդ երազանքը իր կյանքի վերջին տարիների ժամանակ և մահից հետո: Նա և նրա ստեղծագործունեություները ճամփորդում են մեզ հետ՝ բոլորիս կյանքերի ճանապարհներին…

Рубрика: Հասարակագիտություն, Քաղաքագիտություն, Իրավագիտություն

Պետական կառավարման ձևեր

Պետություններն ըստ տարածքային կազմակերպման.

Ունիտար պետություն

Այնտեղ գործում է միայն մեկ սահմանադրություն, օրենսդրություն, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների մարմիններ։

Դաշնային պետություն

Այսպիսի պետությունը գործում է ինքնակառավարվող պրովինցիաների, (տարածաշրջանների) միությամբ, նահանգների, որոնք գտնվում են կենտրոնական կառավարության վերահսկողության տակ:

Համադաշնություն

Դա անկախ պետությունների միավորումն է, որոշակի գործողություններ համաձայնեցնելու, կատարելու համար: Նրանց միավորումը տեղի չի ունենում սահմանադրության հիման վրա, այլ տեղի է ունենում պետությունների միջև կնքված պայմանագրերի միջոցով: Նրանք համարվում են միջազգային իրավունքի սուբյեկտներ:

Պետական կառավարման ձևերը.

Միապետություն

Սա պետական կառավարման ձև է, որը իրականացնում է միապետը: Միապետի աթոռակալության իրավունքը փոխանցվում է ժառանգաբարորեն: Միապետությունը լինում է բացարձակ, սահմանադրական ու դուալիստական:

Բացարձակ՝ միապետության դեպքում երկրի բարձրագույն իշխանությունն ամբողջովին կենտրոնանում է միապետի ձեռքում։

Սահմանադրական՝ միապետը հանդիսանում է պետության գլուխը, սակայն կառավարության ձևավորման բացառիկ իրավունքը պատկանում է խորհրդարանին։

Դուալիստական՝ կառավարությունը ձևավորում է միապետը, բայց նրա իշխանությունը սահմանափակ է օրենսդրական դաշտում։ Միապետը ունի ընդունված օրենքների առնչությամբ խորհրդարանը, բացարձակ վետոյի իրավունքը լուծելու անսահմանափակ իրավունք:

Հանրապետական կառավարման համակարգ.

Նախագահական

Այդպիսի երկրներում պետության նախագահը կառավարության ղեկավարն է և իրավունք ունի վետո դնել պառլամենտում քննարկվող հարցերի կամ պառլամենտի կողմից կայացված որոշումների վրա։


Կիսանախագահական

 Այսպիսի համակարգում նախագահը և վարչապետը ակտիվ մասնակցություն ունեն պետության կառավարման գործընթացում։

Խորհրդարանական

Սա հանրապետության տեսակ է, որը գործում է կառավարման խորհրդարանական համակարգի ներքո: Դա համակարգ է, որը նկատի ունի գործադիր և օրենսդիր մասերի իշխանության ոչ հստակ տարանջատմամբ։

Արիստոկրատիա

Այս դեպքում իշխանությունը պատկանում է մի խումբ մարդկանց՝ բարձրագույն խավի ներկայացուցիչներին։ Գործում են երկրի շահերի հետ համաձայն: Նրանց բնորոշ է ստրկությունը:

Рубрика: Մայրենիի մոլորակ

Հավերժի ճամփորդը 1-ին մաս

1. 5-7 նախադասությամբ շարադրեք այն, ինչ իմացաք  «Շողակաթ» հեռուստաընկերության պատրաստած  «Հավերժի ճամփորդը» փաստավավերագրական ֆիմի առաջին մասը նայելուց հետո:

1922 թվականն էր: Այդ ժամանակ Թումանյանը երկրորդ անգամն էր ուղևորվում Ռուսաստան: Այս անգամն էլ ուրախ չէր, քանի որ Թումանյանը հիվանդ էր: Իր դուստրն հուսադրում էր, որ այս անգամն էր կվերադառնա, ինչպես առաջին անգամ՝ բանտից ազատվելուց հետո վերադառձավ: Բայց 1923թ- ին Թումանյանը ավարտեց իր կյանքի ճանապարհը: Չնայած նրա ոչ երկարատև կյանքին, Թումանյանը մեծ հետք թողեց մեր երկրի և ազգի գոյության մեջ: Խոսվում էր Դսեղ գյուղի մասին: Այնտեղ է անցել Թումանյանի կյանքը և այնտեղ է գտնվում իր տուն-թանգարանը: Խոսվում է իր մանկության մասին, բայց իր կյանքի կարևոր շրջանը սկսվում է Թիֆլիսում: Ավելի ուշ նա սկսում է զբաղվել հասարակական-քաղաքական գործունեությամբ, ինչը նրան ավելի հայտնի է դարձնում, բայց դրա պատճառով նա չէր կարողնում ստեղծագործել: 1890-92թթ հրապարակվում են Թումանյանի առաջին բանաստեղծությունները: Ճամփորդելը Թումանյանի ամենամեծ երազանքն էր: Թումանյանը ստեղծում է << Վերնատուն >> գրական ակումբը, որտեղ հավաքվում էին հայ գրողներով:

2. Ինչպե՞ս ես հասկանում Թումանյանի «Աշխարհքին ու մարդկանց արեւի պես նայեք» արտահայտությունը:

Ընդհանրապես մարդիկ արևին նայելով չեն մտածում վատ բաների մասին: Նրանց մոտ լինում են <<պայծառ>>, կամ ուրախ մտքեր: Արևին նայելով մարդկանց մոտ գրեթե միշտ լինում է լավ տրամադրություն: Մարդիկ գրեթե միշտ ուրախ են արևին տեսնելուն և իրենց լավ են զգում, երբ զգում են արևի ջերմությունը: Կարծում եմ, որ մարդկանց հետ էլ է ճիշտ այդպես: Լավ ես զգում, երբ նրանք քեզ տալիս են իրենց ջերմությունը, ուրախ ես, երբ տեսնում ես նրանց և վատ մտքեր չեն հայտնվում, երբ նայում ես իրենց: Այդպես է պետք նայել մարդկանց և աշխարհին:

Рубрика: Մայրենիի մոլորակ

Փարվանա

Կարդալ «Փարվանան», արձակ շարադրել Թումանյանի «Փարվանա» բալլադի բովանդակությունը (շարադրանքը պետք է կազմված լինի 5-7 նախադասությունից  և պարունակի 50-60 բառ):

Բալլադում ասվում է, որ Փարվանա արքան մի գեղեցիկ աղջիկ ուներ, որը զարդարում էր իր հայրիկի կյանքն և սարերը: Եվ երջանիկ ապրում էին նրանք երկուսով: Եվ այն երջանիկ օրն էլ հասավ, որ այդ գեղեցկուհուն ամուսնացնելու ժամանակն էլ եկավ: Արքան ամեն տեղ սկսեց այն քաջին փնտրել, ով իր աղջկան արժանի կլինի: Զենքով ու զրահով կտրիճներն հավաքվում են և սպասում իրենց բախտին: Արքան իր աղջկան բացատրում է, որ բոլորը պետք է անցնեն կռվի և ցույց տան իրար լավ և վատ կողմերը, ինչից հետո աղջիկը պետք է ընտրություն կայացնի: Բայց աղջիկը այդ մտքի հետ չի համաձայնվում և ասում է, որ հաղթողն էլ չի կարողանա տիրանալ իր սրտին: Եվ բոլորն սկսում են հարցնել, թե աղջկա ուզածն ինչ է: Նույնիսկ ասում են, որ երկնքից աստղ էլ կիջեցնեն: Իսկ աղջիկն ասում է, որ նա մյուսների ասածներից ոչ մի բան չի ցանկանում: Նա միայն իր ընտրյալից այն հուրն է ցանկանում, որն ամեն մեկը իրեն չի կարող տալ: Եվ բոլորն նստում են ձիերը և գնում այդ անշեջ հուրը փնտրելու: Բայց տարիներ են անցնում, իսկ նրանցից ոչ ոք էլ չի հայտնվում: Աղջիկն արդեն սկսում է կասկածել, որ կգա այդ հուրը բերողը: Աղջկա կյանքն էլ առաջվա պես ուրախ չի լինում: Նորից ինչ որ ժամանակ է անցնում և արքայի աղջիկն վերջնականապես հույսը կտրում է: Նա հուսահատությունից սկսում է լաց լինել: Այնքան է լաց լինում, որ այնտեղ ամեն ինչ կորչում է իր արցունքների մեջ՝ նա էլ հետը: Այդպես էլ հայտնվում է Փարվանա խորը լիճը: Ասում են, որ գիշերները թիթեռները այդ լճում են խորտակվում: Որ դա ջահել սիրահարներն են, որոնք թև են առել և լույս տեսնելիս լիճն են ընկում…

Рубрика: Մայրենիի մոլորակ

Թմկաբերդի առումը

Կարդալ Թմկաբերդի առումը, արձակ շարադրել Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի բովանդակությունը:

Թափառական աշուղը ցանկանում է, որ բոլորն ուշադրություն դարձնեն իրեն և իր ասածներին, քանի որ նա շատ կարևոր ասելու բան ունի բոլորին: Նա ասում է, որ սերը, խնդությունը, գեղեցկությունը՝ դրանք անցողիկ բաներ են: Եվ մարդիկ պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն մարդու գործերին, քանի որ միայն մարդու գործն է անմահ: Իր խոսքերն ապացուցելու համար աշուղը բերում է մի օրինակ և երգելով պատմում է մի պատմություն:

Նադիր Շահը իր զորքով պաշարում է Թմկա բերդը ու Թաթուլին ասում է, որ բերել է նրա մահը: Թաթուլն իր քաջերի հետ միասին իջնում է կռվի դաշտ: Քառասուն օր ու գիշեր Թըմկա բերդը կանգուն է մնում, իսկ Թաթուլը՝ հաղթած: Թաթուլին իր բերդում սպասում է իր երիտասարդ կինը: Այդ կինը այնպիսին է լինում, որ ամեն մեկն էլ դուրս կգար շահերի դեմ, նույնիսկ եթե զենք էլ իր մոտ չունենար: Նադիր Շահին հայտնում են, որ իր կնոջ ժպիտն է Թաթուլին ուժ տալիս, որ վերջինը այդպիսի ուժով է կռվում մարտի դաշտում: «Ի՜նչը կըհաղթի կյանքում հերոսին, Թե չըլինին կինն ու գինին»: Եվ իսկապես…

Շահը Թըմկա տիրուհու մոտ է ուղարկում իր երգչին և պատվիրում է երգել իր փառքի և հարստության մասին: Թըմկա տիրուհին լսելով երգը տարվում է Շահի մասին մտքերով:

Թըմկա տիրուհին ճոխ խնջույք է կազմակերպում: Նա գովում է Թաթուլին և բոլորին այնքան խմիչք է հյուրասիրում, որ բոլորը շատ են խմում, ինչից հետո քունն իրենն առնում է: Քնած ժամանակ Թաթուլը երազ է տեսնում, որ վիշապ օձը փաթաթվում է իր բերդին: Իսկ այդ ժամանակ թշնամին ներխուժում է Թմկա բերդը: Թաթուլի քնած զորքը այդպես էլ քնած է մնում և Նադիր Շահը հաղթանակ է տանում:

Հաղթանակ տարած Նադիր Շահը նստած է լինում սեղանի առաջ և հասկանում է, որ աշխարհում ոչինչ հաստատուն չէ: Որ ոչ ոքին չի կարելի հավատալ: Նա կանչում է իր մոտ Թմկա տիրուհուն և հարցնում է նրան, մի՞թե քաջ և սիրուն չէր Թաթուլը: Տիրուհին պատասխանում է, որ քաջ ու սիրուն էր, Շահից էլ առավել սիրուն: Եվ որ նա խաբեությամբ բերդեր չէր առնում: Շահն էլ կատաղում է և հրամայում ցած նետել Թըմկա տիրուհուն ժայռից: Այդպես էլ վերջանում է թափառական աշուղի երգը:

Рубрика: Անգլերենի մոլորակ

A popular shop

504 Absolutely Essential Words

Lesson 6: Learn the new words and their definitions; do the exercises. Make up your own stories using the new words of Lesson 6

A popular shop

A popular brand shop announced sales. I was eager to buy a nice dress. When I found the dress with was undoubtedly the one I was looking for, I was disappointed, as after a thorough and comprehensive exam some defects were detected. I approached the employee, but she was very rude and neglected me. I was very angry and felt deceived. They defrauded the clients.

Рубрика: Մայրենիի մոլորակ

Թումանյանի կյանքի անսասան օրենքը

Մի առիթով Թումանեանը այսպէս է ձեւակերպել իր համար սկզբունքային նշանակութիւն ունեցող «կեանքի անսասան օրէնքը». «Եղիր անկեղծ, շիտակ ու բարի, այնուհետեւ թէկուզ ամբողջ աշխարհքը վեր կենայ քո դէմ, վերջը դու ես յաղթելու»: 

1906թ-ին Թումանյանին ներկայացւում է  մի արտառոց ու անհեթեթ մեղադրանք. իբր Թումանեանը սպանել է «անտառապահ Շմակովին՝ կողոպտելու նպատակով»։ «Իհարկէ ծիծաղելի է,- գրում է Թումանեանը,- բայց տեսնում էք դրա հետ միասին որքան ստորութիւն կայ, եւ ինչպէս մարդիկ, որոնց ես ատել եմ, բայց որոնց, ինչ էլ լինի, երբեք չարիք չեմ հասցրել եւ դա թոյլ էլ չեմ տուել, ինչպէս ասում եմ ես։ Յովհաննէս Թումանեանը սպանել է անտառապահին — մի կողմ թողնենք, որ Թումանեանն այդ ժամանակ Լոռուայ գաւառամասում չի էլ եղել։ Էսպէս է աշխարհքի բանը — լաւութիւնն էլ է պատժւում — էն էլ աւելի շատ։ Բան չկայ. ամէն բանին վերջ կայ. իսկ արդարութիւնը եւ անմեղութիւնը միշտ յաղթանակել են աշխարհքում ու պիտի յաղթանակեն, եւ ես չեմ էլ նեղանում, որ էդ շուտ չի լինում»:

Թումանեանը փիլիսոփայական հանդարտութեամբ էր խորհում մարդկային ապերախտութեան ու չարութեան մասին, որոնց պատճառով էր նաեւ նա յայտնուել բանտում։ Որքան էլ պատմաքաղաքական էին դրդապատճառները, այնուամենայնիւ, կոնկրետ մարդկանց միջոցով էին նիւթւում կեղծ մեղադրական գործերը, մանաւանդ այնպիսի մարդկանց, որոնք իրենց կեանքով պարտական էին Թումանեանին։ Սակայն իր անորոշ ճակատագրին սպասող բանաստեղծը կարողանում էր այդ ամէնին բարձրից նայել եւ ներել: Փետրուարի 1-ին բանտից գրում է. «Էդպէս անաստուած կերպով զրպարտութեան ենթարկուել էն մարդկանց կողմից, որոնց նկատմամբ դու բարերար ես եղել — դրա մէջ տանջանքի հետ միասին կայ նաեւ ինչ-որ մխիթարութիւն, եւ ես նոյնիսկ ոչ մի չարութիւն չեմ զգում էդ դժբախտների հանդէպ։ Աստուած նրանց հետ»։ Ոչ մի ակնթարթ չարութեան ու վրէժխնդրութեան զգացումները չեն համակել բանաստեղծին, թէեւ դեռ բանտից ազատուելուց յետոյ էլ դառնացած պիտի գրէր. «Աւելի մեծ անարդարութիւն, քան իմ վերաբերութեամբ էր — անկարելի է երեւակայել»։

Որքան էլ մարդկային ապերախտութեան մասին մտքերը յուզէին բանաստեղծին, համբերութիւնն ու արդարութեան վերջնական յաղթանակի նկատմամբ հաւատը չէր լքում նրան. «Էսպէս է աշխարհքի բանը — լաւութիւնն էլ է պատժւում — էն էլ աւելի շատ։ Բան չկայ. ամէն բանին վերջ կայ. իսկ արդարութիւնը եւ անմեղութիւնը միշտ յաղթանակել են աշխարհքում ու պիտի յաղթանակեն, եւ ես չեմ էլ նեղանում, որ էդ շուտ չի լինում»։

Բանտից դուրս գալուց յետոյ էլ մարդկային ապերախտութիւնը, «լաւութիւնը պատժելը» բանաստեղծին առնուազն տարօրինակ էր թւում. «Տարօրինակն այն էր,- գրում է Թումանեանը,- որ իմ դէմ վկայութիւն էին տուել մի հայ, որը իր կեանքով միայն ինձ է պարտական, եւ մի քանի թուրքեր, որոնց հետ թէ ինչքան եմ լաւ վարուել՝ իրենք են աղաղակում այժմ, եւ աշխարհքը գիտի»։

Սակայն Թումանեանը, իրօք, ունեցել է մի ներքին համոզմունք, որ ճշմարտութիւնը յաղթելու է, եւ իրեն արդարացնելու են։ Նրա հոգեկան անդորրի ու խաղաղութեան մասին վկայութիւնների հանդիպում ենք բանաստեղծի՝ բանտից գրած գրեթէ բոլոր նամակներում. «Տրամադրութիւնս հանգիստ է եւ խաղաղ։ Ոչ մի անհանգստութիւն»։ Դեռ բանտից գրած առաջին՝ յունուարի 4-ի նամակում, բանաստեղծը հարազատներին վստահեցնում էր. «Իմ գործը կը պարզուի։ Էդ հին պատմութիւն է եւ կրկնւում է։ Դուք հանգի՛ստ եղէք»։ Նոյնը հաւաստիացնում է յունուարի 25-ին, երբ զաւակներին գրում է. «Ես համոզուած եմ, որ շուտով կը տեսնուենք, եւ չեմ կասկածում»։

Նոյն թուի փետրուարի 29-ին բանաստեղծը գրում է. «Տրամադրութիւնս, գիտէք, որ հեշտ չի կարող փչանալ, եւ նոյնպէս լաւ է ու խաղաղ»։

Որքան էլ՝ հոգով խաղաղ, այնուամենայնիւ, Թումանեանը տանջարանում էր, եւ ինչպէս իւրաքանչիւր կալանաւորի, նրա ուրախութեան պահերը կապւում

Թերեւս, հոգեկան այդ հանգստութիւնն էր պատճառը, որ կալանաւոր Թումանեանը բանտում կարողացաւ չյուսահատուել ու չխեղճանալ։ Նա նոյն համարձակ ու սկզբունքային անձնաւորութիւնն էր։ Անմեղութեան եւ արդար լինելու զգացողութիւնից ծնուող այդ համարձակութիւնն ու քաջութիւնը բանաստեղծի անկոտրում կամքի ու լաւատեսութեան ակունքն էին։ Անմեղ լինելով, դատապարտուած լինելու դրաման ապրելով հանդերձ՝ Թումանեանը գրում է. «Ես ունէի այն, ինչ որ ամէնից էականն է — հոգու լիակատար հանգստութիւն, միշտ եւ անվերջ վստահութիւն ու համարձակութիւն, երբ գործ ունէի հետները։ Ես գիտէի, որ ոչ մի յանցանքի բնաւորութիւն ունեցող հանգամանք, թէկուզ ամենաչնչին, չեն կարող դէմս բերել. այնինչ ես նրանց առջեւ կը դնեմ անթիւ փաստեր, թէ ինչպէս եմ ես վարուել էն ժամանակ, երբ ամէն մարդ թողնուած էր իր խղճին ու իր հասկացողութեանը:Ես համարձակ կարողանում էի ասել ամէն բան, ինչ որ չի կարողասել մեղաւոր մարդը կամ չպէտք է ասի»։

Մի առիթով Թումանեանը այսպէս է ձեւակերպել իր համար սկզբունքային նշանակութիւն ունեցող «կեանքի անսասան օրէնքը». «Եղիր անկեղծ, շիտակ ու բարի, այնուհետեւ թէկուզ ամբողջ աշխարհքը վեր կենայ քո դէմ: Վերջը դու ես յաղթելու»: Այս տողերը նա գրել է 1914 թ., երբ արդէն նստել էր մեղադրեալի աթոռին եւ արդարացուել։ Նրա դէմ դուրս էր եկել «ամբողջ աշխարհքը»՝ ցարական բիւրոկրատական ողջ ապարատը՝ բազմաթիւ լրտեսներով ու կեղծարար քննիչներով, բանտերով ու դատարաններով, «բայց վերջը նա էր յաղթել», որովհետեւ գործը, որի համար պայքարել ու մեղադրուել էր բանաստեղծը, արդար էր, շիտակ էր ու բարի։

Կեանքի այդ անսասան օրէնքի նկատմամբ հաւատը ներշնչում էր նրան բանտի պատերի մէջ, Սիբիրն ու աքսորը աչքի առաջ ունենալով, գրել իր հոգու խաղաղութեան մասին. «Ես ինձ շատ լաւ եմ զգում։ Լինել մաքուր ու արդար՝ էդ մեծ բան է։ Դա տալիս է ե՛ւ կայտառութիւն, ե՛ւ հանգստութիւն, ե՛ւ ամէն, ամէն ինչ, ե՛ւ առողջութիւն»։ Իսկ ազատութեան մէջ, վերլուծելով իր գլխով անցածը, աւելի քան վստահ էր, որ մարդուն հզօրացնող, անհատին տառապանքները յաղթահարելու ուժը կարող է տալ միայն արդարութեան ու անմեղութեան զգացումը, սեփական առաքինութեան գիտակցումը։

Իշխանուհի Մարիամ Թումանեանին ուղղուած նամակում բանաստեղծը գրում է. «Ես հէնց էն գլխից, լաւ գիտենալով իմ ոչ միայն անմեղութիւնը — այլեւ, անհամեստութիւն չլինի — առաքինութիւնը, որ ցոյց եմ տուել խառնակութեան տարիներում, շատ էի ինձ զգում ուժեղ, եւ ի՜նչ սքանչելի բան է, երբ մարդ արդար է ու զինուած իր լաւ գործերով»:

Հարցեր և առաջադրանքներ 

• Ո՞րն է Թումանյանի կյանքի անսասան օրենքը (տեքստից դուրս գրիր):

«Եղիր անկեղծ, շիտակ ու բարի, այնուհետեւ թէկուզ ամբողջ աշխարհքը վեր կենայ քո դէմ, վերջը դու ես յաղթելու»: 


• Ի՞նչ ես հասկանում հոգու խաղաղություն ասելով: Ե՞րբ ես խաղաղ ու հանգիստ:

Կարծում եմ, որ դա բառերով բացատրելն այնքան էլ հեշտ չէ: Դա հենց զգացողություն է: Այդ զգացմունքը տալիս է հանգստություն, մի տեսակ թեթևություն: Ոչնչի վրա շատ լուրջ ուշադրություն չես դարձնում, շատ բաներին թեթև ես նայում և փորձում ես ամեն տեսակի բան հասկանալ:


• Ի՞նչ է գրում Հովհ. Թումանյանը հոգու խաղաղության մասին (կապույտ գույնով ներկիր): Դո՞ւ էլ ես այդպես կարծում:

«Ես ունէի այն, ինչ որ ամէնից էականն է — հոգու լիակատար հանգստութիւն, միշտ եւ անվերջ վստահութիւն ու համարձակութիւն, երբ գործ ունէի հետները։ Ես գիտէի, որ ոչ մի յանցանքի բնաւորութիւն ունեցող հանգամանք, թէկուզ ամենաչնչին, չեն կարող դէմս բերել. այնինչ ես նրանց առջեւ կը դնեմ անթիւ փաստեր, թէ ինչպէս եմ ես վարուել էն ժամանակ, երբ ամէն մարդ թողնուած էր իր խղճին ու իր հասկացողութեանը:Ես համարձակ կարողանում էի ասել ամէն բան, ինչ որ չի կարողասել մեղաւոր մարդը կամ չպէտք է ասի»։

Կարծում եմ, որ հոգու լիակատար հանգստությունն իսկապես շատ կարևոր է: Եթե հոգով հանգիստ ես, ապա շատ որոշումներ ավելի ճիշտ ես կատարում: Հանգիստ հոգի ունենալը և շիտակ լինելը շատ կարևոր բաներ են և կարող են բացել այնպիսի հնարավորություններ, կամ մտքեր, որոնց մասին առաջ չէիք մտածել:


• Ի՞նչպես էր վերաբերում Թումանյանը մարդկային ապերախտությանն ու չարությանը (դեղին գույնով նշիր այդ հատվածը): Համամի՞տ ես նրա հետ:

«Էսպէս է աշխարհքի բանը — լաւութիւնն էլ է պատժւում — էն էլ աւելի շատ։ Բան չկայ. ամէն բանին վերջ կայ. իսկ արդարութիւնը եւ անմեղութիւնը միշտ յաղթանակել են աշխարհքում ու պիտի յաղթանակեն, եւ ես չեմ էլ նեղանում, որ էդ շուտ չի լինում»։

Լիովին համաձայն եմ այն մտքի հետ, որ լավությունն էլ է պատժվում: Եվ նույնիսկ ավելի շատ, քան չարությունը: Չեմ կարող ասել, որ ամեն բանին վերջ կա (հատկապես այս դեպքում), բայց գիտեմ, որ այս աշխարհում գաղտնիքներ չկան…


• Բնութագրիր Հովհաննես Թումանյանին:

Իհարկե ես Հովհաննես Թումանյանի մասին շատ բան կարող եմ չիմանալ, բայց կփորձեմ նրան բնութագրել: Իմ կարծիքով Հովհաննես Թումանյանը շատ իմաստուն մարդ էր: Նա միշտ շատ խելացի մտքեր էր արտահայտում: Եվ եթե նույնիսկ իր որոշ մտքերի հետ համաձայն չէի լինում, միևնույնն է ընդունում էի իր տեսակետը: Կարծում եմ, որ Թումանյանը շատ հասկացող, խելացի և բարի մարդ էր:

Рубрика: Ընտրությամբ գործունեություն

Mi nueva casa

Mi casa es nueva para mi. Pero yo vivo en esta casa cuatro años. En mi casa hay un balcón, dos baños, dos dormitorios. Comedor,
salon y cocina estan juntos. Mi habitación es blanco. En mi habitación hay una mesa larga, tres sillas, tres camas, un armario blanco, algunos lamparas y dos ventanas con cortinas. Balcón es muy cómodo ademas en el invierno. Siempre hay comida en la cocina. Me gusta mi casa nueva.

Рубрика: Ընտրությամբ գործունեություն

Mi casa: բառապաշար

habitación-սենյակ
balcón- պատշգամբ
baño- լոգասենյակ
dormitorio-ննջասենյակ
comedor-ճաշասենյակ
salón-հյուրասենյակ
garaje-ավտոտնակ
cocina-խոհանոց
sótano-նկուղ
puerta-դուռ
timbre-զանգ
ventana-պատուհան
techo- առաստաղ
chimenea-բուխարի
escalera-աստիճան

comedor-ճաշասենյակ
mesa-սեղան
silla-աթոռ
sillón-բազկաթոռ
sofá-բազմոց
techo-առաստաղ
alfombra-գորգ
lámpara-լուսամփոփ
cortina-վարագույր
papel de pared-պաստառ
televisor-հեռուստացույց

baño-լոգարան
ducha-ցնցուղ
lavabo, lavatorio-լվացարան
espejo-հայելի
jabón-օճառ
jabonera-օճառի աման
toalla-սրբիչ
esponja-սպունգ
peine-սանր
secador de pelo-վարսահարդարիչ

Рубрика: Ընտրությամբ գործունեություն

Mi casa: ejercicio

Mi casa no es muy grande pero es muy cómoda. En mi casa hay una sala, una cocina, un curto de baño y dos dormitorios. En la sala nosotros vemos la tele y descansamos por la tarde. Nos gusta hablar de diferentes temas. En la sala hay un sofá, dos sillones y una mesa. En la estantería hay muchos libros. En la cocina nosotros preparamos la comida y comemos. En la cocina hay un frigorífico y una cocina de gas. La habitación que me gusta más es mi dormitorio. En mi dormitorio hay una cama, un armario donde yo guardo mi ropa y un escritorio donde yo preparo mis clases. En el suelo hay una alfombra blanca y en las ventanas hay cortinas amarillas.

Рубрика: Մայրենիի մոլորակ

Հայոց լեզու

76.

1) ՄԻԹ – 229
2) ԼԷ – 37
3) ՅԾ – 340
4) ՇԷ – 507

77.

1) ՇԺԵ, ՐՇ, ՑՄ
2) ԺԱ, ԽԵ, ԼԷ
3) ՌԴ, ՌԹ, Ռ
4) ՏՆԽ, ՈՒՉ, Վ

78.

1) Նահապետ Քուչակը 16-րդ (ԺԶ) դարի գրող է։
2) Սայաթ-Նովան ծնվել է 1722 (ՌՉԻԲ) թվականին։
3) Ներսես Շնորհալին 12-րդ (ԲԲ) դարի բանաստեղծ է։
4) Վահան Տերյանի <<Մթնշաղի անուրջներ>> ժողովածուն լույս է տեսել է 1908 (ՌՋԸ) թվականին։

79.

– ՌՈԾԴ – 1654
– ՍՆ – 2300
– ՌՉԻԶ – 1726
– ՌՇԹԲ – 1512

1) մեկի
2) երկուսի
3) երեքի
4) չորսի

80.

1) աստղ, աստղաբան, աստղաբնակ, աստղաբույլ
2) բլթակ, բնական, բնաձայնական, բնատուր
3) եզր, եթեր, ելակ, եկամուտ
4) ընթանալ, ընթացակարգ, ընթացիկ, ընթացք

81.

1) անօթևան, անօրեն, անփութորեն, անփույթ
2) բացուխուփ, բեղ, բերդակալ, բերնեբերան
3) եռաթև, եռաժանի, երախտիք, եղջերու
4) հաճախորդ, համազոր, հապշտապ, հաշվետու

82.

1) գայլորս, գազանային, գառնադեմ, գաճաճ
2) արծաթազօծ, արծաթել, արճճե, արմավենի
3) բամբակ, բարեկեցիկ, բանտ, բանաստեղծություն
4) եռանկյուն, եռանդուն, եռաժանի, ենթադրություն

83.

1) աներևույթ
2) եղերերգ
3) ամենաերկար
4) միջօրե

84.

1) թթվածին, որովայն, մակբայ, ելակ
2) որթատունկ, շահույթ, վարդ, ով
3) կապույտ, ընչացք, բացիկ, հաճույք
4) Երևան, գահույք, իղձ, մաղթանք

85.

1) երկուսը
2)
 երեքը
3) չորսը
4) մեկը

86.

1) եռոտանի, կարճաոտ, ցածրորակ, անոթի
2) չափորոշիչ, արջորս, կրծոսկր, անողոք
3) քառորդ, վճռորոշ, ենթաորովայնային, կողոսկր
4) կենսոլորտ, չորքոտանի, անողնաշարավոր, ցածրաորմ

87.

1 արագոտն, ամենաորակյալ, անորսալի
2) գանգոսկր, բարձրորակ, երկարաոտ
3) ամենաողորկ, հնաոճ, արջաորս
4) անողնաշար, անողոք, հոգեորդի

88.

1 կնկատի, համրանալ, չնկրկել
2) դռնբաց, տրտմել, խմբվել
3) փրկվել, կնճռոտ, խճճվել
4) կրկնել, հանգցնել, խառնվածք

89.

1) իննում
2) ութում
3) յոթում
4) հինգում

90.

1) մկան, աստղիկ, հարսնյակ
2) սպի, էինք, երբևէ
3) վայրէջք, կռունկ, անարև
4) ծանր, հուսաբեկ, բժիշկ

Рубрика: Մայրենիի մոլորակ

Տերյանական օրեր

Գրականություն-Կարդա  Տերյանը` գրական հայերենի հիմադիր և Տերյանը՝  հասարակական-քաղաքական գործիչ նյութերը:

  • Գրավոր (7-10 նախադասությամբ) ներկայացրու նյութի բովանդակությունը:

Նյութերը կարող եք դիտել այստեղ.

Տերյանը՝ գրական հայերենի հիմնադիր

Վահան Տերյանը՝ հասարակական-քաղաքական գործիչ

Ուշադիր նայիր «Վերջին ուղևորություն» փաստավավերագրական ֆիլմը:

Նայիր նաև Շողակաթ հեռուստաընկերության  «Անհայտ Տերյանը» հաղորդումը:

Գրավոր (7-10 նախադասությամբ) և բանավոր ներկայացրեք ֆիլմի բովանդակությունը

Նյութերը դիտեք այստեղ.

Վերջին ուղևորություն

Անհայտ Տերյանը

Рубрика: Մայրենիի մոլորակ

Անհայտ Տերյանը

Նայիր Շողակաթ հեռուստաընկերության  «Անհայտ Տերյանը» հաղորդումը:

Գրավոր (7-10 նախադասությամբ) և բանավոր ներկայացրեք ֆիլմի բովանդակությունը

Ֆիլմը սկսվում է մի հետաքրքիր հարցով…

Արդյոք ճշմարտություն է այն, ինչ մենք գիտենք Վահան Տերյանի մասին: Հաղորդման մեջ փորձում էին շոշափել այն անհայտ մնացած մասնիկները: Այնտեղ ասվում է, որ մենք չենք ճանաչում իրական Տերյանին և դրան կան մի շարք պատճառներ…

Այն ժամանակ հենց այն մարդիկ էին զբաղվում տերյանագիտությամբ, որոնք ուզում էին Տերյանի կյանքից շատ բաներ թաքցնել՝ մարդը պետք է իրավունք ունենար դրանով զբաղվելու: Մի խոսքով շատ բան էր թաքցրված Տերյանի մասին, քանի որ ռուսական և հայկական շահերը չէին համընկնում: Տերյանը շատ հայրենասեր էր և ամեն կերպ փորձում էր օգնել իր ժողովրդին: Այդ պատճառով նա իրեն ներգրավում էր քաղաքական գործերի մեջ: Նա խանգարում էր ռուսական կառավարությանը և տարօրինակ է, որ իրենից ավելի շուտ չէին ազատվել: Եթե Անահիտը չլիներ, ապա Տերյանական կյանքից շատ բաներ ընդհանրապես հնարավոր չէր լինի պարզել, իսկ որոշ բաներ էլ հերքել…

Рубрика: Մայրենիի մոլորակ

Վահան Տերյանը՝ հասարակական-քաղաքական գործիչ

Կարդացեք այստեղ՝  Տերյանը՝  հասարակական-քաղաքական գործիչ

Գրավոր (7-10 նախադասությամբ) ներկայացրու նյութի բովանդակությունը:

Տերյանը համարում էր, որ լեզուն ազգի ոգին է: Նա այլ, շատ ուժեղ զգացմունքներ ուներ իր ազգի, հայրենիքի նկատմամբ, այդ պատճառով էլ մյուսներից ավելի շատ էր զգում հայրենիքի ցավը և ավելի բարդ էր այն տանում: 1918 թվականին Տերյանը գլխավորում էր Մոսկվայից ժամանած բժշկա-սանիտարական խումբը և անձամբ զբաղվում էր փախստականներին տեղավորելու հարցերով, տրամադրում էր նրանց ապրուստի միջոցներ, ստեղծում էր աշխատատեղեր և այլն…

Տերյանի բանաստեղծությունները կարդալով կարելի է մտածել, որ նա թուլասիրտ, կամ թախծոտ մարդ է: Բայց իականում նա կարող էր քաջություն և սառնասրտություն ցուցաբերել այն ժամանակ, երբ դա հարկավոր էր: Խորհրդային կառավարության կողմից իրեն տրամադրված բոլոր գումարները նա օգտագործել էր բացառապես հայերին օգնելու համար և այդ պատճառով նրան մեղադրել էին հայ նացիոնալիստ լինելու մեջ: Եվ ընդհանրապես նա շատ մարդկանց էր օգնում, նաև հովանավորում: 1918 թվականին Տերյանը փրկել է Մոսկվայի հայկական եկեղեցու հարստությունները: Տերյանը Ստալինի հետ թշնամական հարաբերությունների մեջ էր և վերջիվերջո Ստալինը գտնում է Տերյանից ազատվելու տարբերակ: Ստալինը նրան Թուրքեստանով գործուղել էր Պարսկաստան և Թուրքիա: Նա հասկացել էր, որ Տերյանին չի հաջողվի դիմանալ ճանապարհի դժվարություններին, քանի որ իրականում Թուրքեստան տանող ճանապարհը այդ օրերին փակ էր, իսկ վագոնները չէին տաքացվում…

Рубрика: Անգլերենի մոլորակ

Problems to be solved

I. Even though nobody likes to talk about problems,  everybody still talks about their problems with other people! Problems are actually a good topic for discussion since they could help others relate to each other and even present solutions too. A few fine examples of questions are:How do you deal with your problems?

What problems do you come across in your school or life?

Do you feel that problems are opportunities? Why or why not?

What was the last problem you solved and how did you do it?

“Problems don’t matter. Solutions do.” Do you agree or disagree?

I have many problems, but problems don’t matter. I don’t like to talk about my problems because I know that I can solve them myself. And it doesn’t matter now or later. For example one of my problems is that I am at home all the time. I like my house and it is very comfortable, but I want to get out, too. Every problem needs its solution and this problem too. And for this I only need to recover a soon as possible. I can give an example, writing essays is a problem for me, but I have just found a solution. My teacher encouraged me to write. I think I’ll try to write more and more.

I want to talk about my sister’s problems, because she has a lot of problems in her school. She has a lot of homework every day and she doesn’t have time for anything. And I think it is bad for her. But this problem has a solution too…

And I think she can solve her problems without me.

Yes, I think that problems are opportunities. It makes you stronger. And then you can solve more difficult problems and find easier solutions.

Рубрика: Մայրենիի մոլորակ

Տերյանը՝ գրական հայերենի հիմնադիր

Կարդացեք այստեղ՝  Տերյանը` գրական հայերենի հիմադիր

Գրավոր (7-10 նախադասությամբ) ներկայացրու նյութի բովանդակությունը:

Այս նյութում կրճատ գրված, ներկայացված էր տերյանի կյանքը, նրա գործունեությունը: Թե ինչ ազդեցություն են ունեցել և ունենում նրա ստեղծագործունեությունները: Որ մինչև հիմա նրա գրածները մնում են ակտուալ և չեն հնացել: Նրա բանաստեղծությունները, որոնց շնորհիվ իրենց էմոցիաները շարունակում են արտահայտել երիտասարդները: Վահան Տերյանը հեղափոխեց հայ պոեզիան և տաղաչափությունը: Նա առաջինն էր, ով մեզ մոտ ներմուծեց Եվրոպական և ռուսական բանաստեղծական ձևերը և այլն…

Տեքստում գրված է, որ մինչև հիմա էլ ոչ ոք չի կարողացել այդքան լավ կատարելագործել գրական հայոց լեզուն:

Рубрика: Անգլերենի մոլորակ

Homework

504 Absolutely Essential Words – Lesson 6:

Fill in the Blanks

1. Each of our workers is trained to give your car a comprehensive,thorough examination.
2. Tom Jones was undoubtedly the best singer in the choir when he was younger.
3. He could approach the problem from all angles.
4. Mrs. Spector always wanted to be popular with her friends.
5. Why did you neglect cleaning your room today?
6. The employee bought his boss a birthday present.
7. Rocco’s only defect was that he walked with a slight limp.
8. None of the other poker players suspected that their friend would defraud them in order to win.
9. When Cynthia realized that nobody liked her, she knew she had been deceived.
10. I could detect from the tone of his voice that he was in a bad mood.
11. His client was happy with the work Terence had been doing for him.
12. I do not want to do anything less than a thorough,comprehensive job on my term paper.

Choose the Correct Word

1. Many of today’s popular songs will become tomorrow’s Golden Oldies.
2. My boss insists that all of the employees punch a time clock in the morning.
3. I detected a hint of sarcasm in your seemingly innocent reply to the sales clerk who apologized for the long lines.
4. As the car approached the bridge, we could see the dense fog coming in off the water.
5. Our weekly vocabulary quizzes are comprehensive, including not only that week’s new words, but words we learned in past weeks as well.
6. Even a small defect in an electric appliance can be the possible cause of a fire.
7. Ms. Rodriquez undoubtedly felt she had been unjustly accused of showing favoritism, but most of her students felt otherwise.
8. Her thorough description of the missing bracelet helped police find it.
9. We’ve all learned that if you neglect your teeth, you will surely develop dental problems of one kind or another.
10. It is probably still true that the majority of Americans do not think our political leaders would knowingly defraud the government.
11. To deceive someone into thinking you are a friend when you are only along for the ride is selfish and unfeeling.
12. Since your livelihood depends on pleasing them, clients, like customers, are always right.

Рубрика: Ձմեռային ճամբար, Մայրենիի մոլորակ, Իմ մասին

Հունվարյան ճամբար և հաշվետվություն

Հունվարյան ճամբար…

Ճամբարը, դա շատ հետաքրքիր ժամանակ է, երբ շատ բաներ փոխվում է դպրոցական կյանքում: Դպրոցական կյանքը դառնում է ավելի աշխույժ, երբեմն հետաքրքիր: Այդ ժամանակ ամեն շարժման մեջ շատանում են գործողությունները, էմոցիաները և հետաքրքրությունը: Հիշում եմ այդպիսի օրեր…

Ցավալի է, բայց այս տարի չկարողացա մասնակցել այս ճամբարին այն պատճառով, որ դպրոց չէի հաճախում: Այդ պատճառով էլ չկարողացա մասնակցել շատ ճամփորդությունների, քննարկումների և հանդիպուների: Իսկ այդ պատճառով՝ նախագծերից շատերին էլ: Բայց դա նշանակում է միայն այն, որ ես ավելի մեծ ուժերով կատարում էի իմ նախագիծը, որը հնարավոր էր իրականացնել տնային պայմաններում նույնպես: Շատ ուժեր գործադրեցի իմ տեքստերը և մտքերը կատարելագործելու վրա: Փորձում էի ընտրել ինձ այդ պահին ամենաշատը հետաքրքրող թեմաները և մտքերը, և խորհել ձեզ հետ միասին: Կարծում եմ, որ իմ ստեղծագործական բլոգը ժամանակի ընթացքում կատարելագործվում է: Հատկապես այս ճամբարի ժամանակ: Եթե ցանկանում եք ծանոթանալ իմ նյութերին, ապա ահա իմ անհատական ստեղծագործական բլոգը՝

Խճանկար