Рубрика: Մայրենիի մոլորակ

Հավերժի ճամփորդը մաս 2-րդ

1. 3-5 նախադասությամբ շարադրեք ֆիլմի երկրորդ մասի այն հատվածը, որն առավել հավանեցիք:

Նա այնքան գոհ չէր, որ գրականության մեջ մի որևէ բան էր արել, որքան գոհ էր, որ կարողացել էր հազարավոր անմեղներին ազատել գազանական կոտորածներից:

Նրան մի քանի անգամ ձերբակալում են, բայց չեն կարողանում բանտում պահել, քանի որ բավական ապացույցներ չեն ունենում նրա դեմ:

Նա ժամանակից շուտ է ծերանում՝ իր անձնական և ազգի ողբերգություների մեջ, նա շարունակում է աշխատել, մասնակցում է տարբեր բարեգործական կազմակերպությունների աշխատանքների, բայց հայացքն արդեն իր երազած հավերժական հեռուներում է լինում…

2. Ի՞նչ ես կարծում, ֆիլմը ինչու է վերնագրված «Հավերժի ճամփորդը»:

<<Նա այս աշխարհ եկավ մեկ անգամ, բայց իր հավերժական ճամփորդության մեջ վերադառնում է նորից ու կրկին՝ յուրաքանչյուր սերնդի հետ, և ուղեկցում մեզ մեր անցած ու անցնելի ճանապարհներին>>…

Կարծում եմ, որ այս խոսքերը բացատրում են դա: Նա շատ էր երազում ճամփորդելու մասին և իր կյանքում, գրեթե, չկարողացավ կատարել այդ իր երազանքը: Բայց մյուս կողմից էլ, նա կարողացավ կատարել այդ երազանքը իր կյանքի վերջին տարիների ժամանակ և մահից հետո: Նա և նրա ստեղծագործունեություները ճամփորդում են մեզ հետ՝ բոլորիս կյանքերի ճանապարհներին…