Рубрика: Մայրենիի մոլորակ

Անհայտ Տերյանը

Նայիր Շողակաթ հեռուստաընկերության  «Անհայտ Տերյանը» հաղորդումը:

Գրավոր (7-10 նախադասությամբ) և բանավոր ներկայացրեք ֆիլմի բովանդակությունը

Ֆիլմը սկսվում է մի հետաքրքիր հարցով…

Արդյոք ճշմարտություն է այն, ինչ մենք գիտենք Վահան Տերյանի մասին: Հաղորդման մեջ փորձում էին շոշափել այն անհայտ մնացած մասնիկները: Այնտեղ ասվում է, որ մենք չենք ճանաչում իրական Տերյանին և դրան կան մի շարք պատճառներ…

Այն ժամանակ հենց այն մարդիկ էին զբաղվում տերյանագիտությամբ, որոնք ուզում էին Տերյանի կյանքից շատ բաներ թաքցնել՝ մարդը պետք է իրավունք ունենար դրանով զբաղվելու: Մի խոսքով շատ բան էր թաքցրված Տերյանի մասին, քանի որ ռուսական և հայկական շահերը չէին համընկնում: Տերյանը շատ հայրենասեր էր և ամեն կերպ փորձում էր օգնել իր ժողովրդին: Այդ պատճառով նա իրեն ներգրավում էր քաղաքական գործերի մեջ: Նա խանգարում էր ռուսական կառավարությանը և տարօրինակ է, որ իրենից ավելի շուտ չէին ազատվել: Եթե Անահիտը չլիներ, ապա Տերյանական կյանքից շատ բաներ ընդհանրապես հնարավոր չէր լինի պարզել, իսկ որոշ բաներ էլ հերքել…