Рубрика: Մայրենիի մոլորակ

Հայոց լեզու

111.

1) վայրկենասլաք, հոգյակ, ձվածեղ, չվացուցակ
2) կղզեբնակ, լեզվանի, կատվաձագ, թթվահամ
3) աղվամազ, ալյակ, ուրվական, մեղվապահ
4) բարություն, ձվաձև, առվեզր, կկվականչ

112.

1) զարթուցիչ, վարքագրություն, ցուցակ, վերնախավ
2) զրուցարան, մատնաչափ, գրչակ, մշակութային
3) ուսուցչանոց, գիշատչային, գործնական, կառուցվածք
4) փափկասուն, սննդարար, վարչատարածքային, վերնագիր

113.

1) երևութական, կորստյան, բնամթերք, շնաձուկ
2) դիտանցք, կտրուկ, երգչախումբ, հնչաբառ
3) միջանցք, տնօրինել, դպրոց, գլխագիր
4) մնջախաղ, արնախում, վարչակազմ, ծանրամարտիկ

114.

1) ութում
2) յոթում
3) վեցում
4) չորսում

115.

1) երեքում
2) չորսում
3) հինգում
4) յոթում

Рубрика: Հասարակագիտություն, Քաղաքագիտություն

Քաղաքական գաղափարախոսություններ

Քաղաքական գաղափարախոսություններ

Սոցիալիզմ

Տնտեսական և սոցիալական համակարգերի համակցություն, որը բնորոշվում է արտադրության միջոցների հանրային սեփականությամբ և աշխատողների ինքնակառավարմամբ, ինչպես նաև սոցիալիզմի հետ ասոցացվող քաղաքական տեսություններով և շարժումներով։ Հասարակական սեփականությունը կարող է լինել հանրային, կոլեկտիվ կամ կոոպերատիվ սեփականություն։

Լիբերալիզմ

Քաղաքական փիլիսոփայություն կամ աշխարհայացք՝ հիմնված ազատության  ու հավասարության գաղափարների վրա։ Ազատականների տեսակետների շրջանակը մեծ է՝ կախված այդ սկզբունքների նկատմամբ նրանց դիրքորոշումից, սակայն ընդհանուր առմամբ նրանք սատարում են այնպիսի գաղափարներ, ինչպիսին են ժողովրդավարական ընտրությունները, քաղաքացիական իրավունքները, մամուլի ազատությունը, կրոնի ազատությունը, ազատ առևտուրը և մասնավոր սեփականությունը։

Նացիոնալիզմ

Քաղաքական գաղափարախոսություն և ուղղություն, որի հիմնական դրույթը ազգի արժեքավորությունն է՝ որպես հասարակական միասնության բարձրագույն ձև, և պետության ձևավորման գործում վերջինիս առաջնայնությունը։ Որպես քաղաքական շարժում՝ ազգայնականությունը ձգտում է հաստատել ազգային որոշակի հանրույթի հետաքրքրությունները պետական իշխանության նկատմամբ։

Շովինիզմ

Գաղափարախոսություն, որի էությունը կայանում է ազգային գերակայության քարոզումը խտրականության «իրավունքը» հիմնավորելու և այլ ժողովուրդներին ճնշելու նպատակով։ Ազգայնականության ծայրահեղ տեսակներից է, որի ժամանակ ազնիվ նպատակներին հասնում են անպետք միջոցներով։ Շովինիստները  իրենց «գցել» են տալիս (ստորացնել) ուրիշ ազգությունների ներկայացուցիչներին,այսինքն նրանց շարժիչ ուժը «ատելությունն է ուրիշների նկատմամբ»։

Պոպուլիզմ

Քաղաքականություն, որը դիմում է լայն զանգվածներին և խոստանում է նրանց արագ և հեշտ լուծում սոցիալական սուր խնդիրների համար։Պոպուլիզմի հիմքում այս կամ այն քաղաքական ուժի ձգտումն է՝ ձեռք բերել զանգվածների վստահությունն ու աջակցությունը, հավանել ժողովրդին։