Рубрика: Ես կարողանում եմ, Ես և իմ մայրենի լեզուն, Իմ երկիրը, Իմ կենդանիները

Տանը

Տնային աշխատանք

 

,,Իմ հրաշք աշխարհը,,

 

Ամեն մեկը իր աչքերով աշխարհին տարբեր ձևով է նայում։ Ես մտածում եմ, որ ամեն մեկի <<հրաշք>> աշխարհը միշտ տարբեր է։ Եվ քանի որ ես կարողանում եմ լավ երևակայել հիմա ես մի քիչ ձեզ կպատմեմ իմ հրաշք աշխարհի մասին․․․

Իմ հրաշք աշխարհում չկան տներ։ Ավելի ճիշտ նրանք կան, բայց քարից չէն՝ այլ այնպիսի տերևներից, որոնք չէն դեղնում։ Այդ տները ամենաշատը կառուցվում են լիանաներից և բացովի – փակովի են լինում․․․

Եվ կան տներ հողի տակ, նրանք նապաստակի բների պես են ու մեջը նույնպես տերևներով։ Դուք կմտածեք, թե ինչպե՞ս կարելի է հողի տակ ապրել, եթե հողի մեջ կան այդքան զզվելի բլոճներ։ Ու ես կասեմ, որ իմ հրաշք աշխարհում հողի մեջ ոչինչ չկա, բայց կան զատիկներ որոնց ես շատ եմ սիրում և այնպիսի բլոճներ, որոնք ինձ վնաս չեն կարող տալ և ինձ դուր են գալիս․․․

Նույնպես ասեմ, որ իմ աշխարհում կան շատ կենդանիներ։ Կատուներ, նապաստակներ, շներ, գառներ, այծեր, կովեր և այլն․․․

Եվ ամենակարևորը այն է, որ ես կարողանում եմ հասկանալ, թե ամեն մեկը ի՞նչ է խոսում։ Ինչպես ասացի իմ հրաշք աշխարհում կան շատ ու շատ բույսեր և ծաղիկներ, որոնց լեզուն ես նույնպես հասկանում եմ։

Բույսերը լինում են շատ բարի, դրահամար էլ՝ ինձ և կենդանիներին տալիս են շատ համեղ պտուղներ, որոնք շատ շուտ են աճում։ Բայց այն պայմանով, որ մենք այդ պտուղների սերմերը պետք է տնկենք, դրահամար էլ իմ աշխարհում շատ են բույսերը։ Կենդանիներն էլ են տարբեր կենդանիների խոսքը հասկանում և չէն կռվում։ Ես իմ հրաշք աշխարհում ինչ – որ ուզեմ կկարողանամ անել։ Ես իմ հրաշք աշխարհում սիրում եմ ճանապարհորդել թռչելով ծիտիկների նման։ Եվ ամեն օր նոր տեղ եմ գնում։ Բայց լինում է, որ ինչ – որ տեղ շատ է դուր գալիս և մի քանի օր նույն տեղն եմ այցելում։ Ու ամեն առավոտ, կամ երեկո վերադառնում եմ իմ տնակ։ Նայած, թե երբ եմ այցելում իմ հրաշք աշխարհը։ Իսկ ապռում եմ մի տնակում, որը կախված է լինում ծառից իմ կրիաների, նապաստակների, կատուների և շնիկի հետ․․․

Մի խոսքով իմ հրաշք աշխարհը այսպիսին է։ Ի՞սկ ձերը․․․

20131115_53 7336 6928460-900-1456729946-7060647475_774ed33e23_b 51402005_Severnoe_siyanie_blednaya_spiral-400x300 10 thO7S0DOUL thGQGBYML5

 

Оставьте комментарий