Մի՜ նեղացրեք մարդուն
Մարդուն իզուր տեղը, հենց այնպես պետք չէ նեղացնել, որովհետև դա շատ վտանգավոր է: Իսկ եթե հանկարծ նա Մոցա՞րտ է: Բացի այդ, նա դեռ չի հասցրել ոչինչ գրել: Դուք նրան կնեղացնեք, և նա, ընդհանրապես, ոչինչ չի գրի: Չի գրի մեկը, հետո՝ մյուսը, և աշխարհում կպակասի գեղեցիկ երաժշտությունը, կպակասեն լուսավոր զգացմունքներն ու մտքերը, իսկ դա նշանակում է՝ կպակասեն և լավ մարդիկ:
Իհարկե, ոմն մեկին կարելի է նեղացնել, չէ՞ որ բոլորը Մոցարտ չեն, բայց, այնուամնեայնիվ, իսկ եթե հանկարծ…
Մի՜ նեղացրեք մարդուն, պետք չէ:
Դուք այնպիսին եք, ինչպիսին՝ նա:
Պահպանե՜ք միմյանց, մարդի՜կ:
Վերլուծություն
Ես կարծում եմ, որ կապ չունի մարդը հանճարեղ է, թե ոչ։
Մտածում եմ, որ ամեն դեպքում էլ պետք չէ ոչ ոքի նեղացնել, որովհետև նախ՝ Դուք իրավունք չունեք դա անելու, երկրորդն էլ՝ եթե այդ մարդը ձեզ վատ բան չի արել, ինչու՞ է պետք նեղացնել։ Իմ կարծիքով մարդը առանց պատճառի նեղացնում է ուրիշներին, որովհետև նա ինչ որ մեկից արդեն նեղացած է և ուզում է դրանով հանգստանալ․․․
Բայց միայն այդ պատճառով չէ։
Իսկ եթե քեզ ինչ — որ մեկը նեղացրել է, պետք է ամեն ինչ մոռանալ և ուղղակի ներել նրան, որովհետև նա էլ է մարդ։ Եվ ինչքան շուտ մոռանաս, այդքան էլ լավ կլինի ձեր երկուսի համար։ Բայց եթե դրանից հետո էլ է նա քեզ նեղացնում, արդեն պետք է նրան էլ այդպես նեղացնել, որ հասկանա։ Իսկ եթե դրանից հետո էլ չհասկացավ, ուրեմն նա ուղղակի անհասկացող մարդ է և չի հասկանում այդպիսի հասարակ բաներ։ Ու եթե այդպես է, ուշադրություն մի՚ դարձրու նրա վրա, և նա կարող է էլ այդպիսի բաներ չանել։ Դա մարդուց է կախված․․․
Մի խոսքով, մի՚ նեղացրեք մարդկանց։