Рубрика: Մայրենիի մոլորակ

Փետրվարյան փաթեթ

Ազգային հոգեբանությունը Թումանյանի հոդվածներում.

Ձևն ու հոգին

Հարցեր և առաջադրանքներ

  • Ի՞նչ եք կարծում, այսօր գերակշռողը ձևն է, թե՞ բովանդակությունը: Ինչո՞ւ ես այդպես կարծում, փորձիր կարծիքդ հիմնավորել:

Այս հարցին չեմ կարող կոնկրետ պատասխան տալ: Կարծում եմ, որ երկուսն էլ գերակշռում են: Որովհետև եթե չլինի հոգին, ապա այդ դեպքում չի էլ լինի ձևը: Բայց եթե մենք տեսնենք միայն ձևը և դրան նայելով կորցնենք հոգին, իսկ այդպես հաճախ էլ պատահում է, ապա կկորցնենք ամեն ինչի իրական իմաստը:

<<Հոգևորական ասելով երկար շորեր են հասկանում ու երկար միրուք: Եվ եթե նա ավետարանը փչացնի- ոչինչ, բայց եթե միրուքը խուզի, անշուշտ մեծ իրարանցում կձգի հավատացյալների մեջ:>>

Մոտավորապես սա նկատի ունեմ <<ձև>> ասելով:

Այքանով ասում եմ, որ ձևն էլ է կարևոր, որովհետև լինում են պահեր, որ ձևի օգնությամբ կարող ես գտնել, կամ ավելի լավ զգալ հոգին,՝ բայց եթե ընկնում ես միայն ձևի ետևից, կորցնում հոգին, ապա ձևն էլ է անիմաստ դառնում: Իսկ ձևը հենց հոգին զգալու համար է: Եթե փորձենք ավելի խորը զգալ, ապա ամեն ձևի մեջ էլ կկարողանանք տեսնել հոգին: Հոգին կարող է լինել և առանց ձևի, բայց ձևն էլ է դրան ինչ որ չափով խորություն տալիս…

Ասածս այն է, որ երկուսն էլ կարևոր են և իրար լրացնում են: Պետք չէ ընկնել ձևի ետևից և կորցնել հոգին, այլ պետք է ձևի միջոցով հասնել հոգուն, ձևի միջոցով ավելի զգալ դրա խորությունը:

Հայի ոգին

Հարցեր և առաջադրանքներ

  • Բացատրական բառարանի օգնությամբ բացատրիր հոգի և ոգի բառերը:

Հոգի —

1. Մարդու ներքին՝ հոգեկան աշխարհը (տրամադրությունները, ապրումները, զգացմունքները ևն):
2. Մարդու, որպես անհատականության, բնորոշ գծերը, հատկությունների ամբողջությունը, բնավորություն: Նա ազնիվ հոգի ունի:
3. Խիղճ:
4. Զգացմունք և այլն:

Ոգի —

1. Շունչ, շնչառություն:
2. Էություն, ներքին բովանդակություն՝ իմաստ:
3. Եռանդ, ավյուն:
4. (փոխաբերական) Խանդավառություն, ոգևորություն:
5. Մարդու հոգեկան աշխարհը:
6. (կրոնական) Երևակայական անմարմին և անմահ գոյակ և այլն:

  • Քո կարծիքով՝ ո՞րն է հայ ժողովրդի ոգին և ի՞նչ է ուզում նա։

Ինչպես գրում է Թումանյանը, ապա այդ հոգին պետք է փնտրել մեր սարերում, դաշտերում, հին վանքերի կամարների տակ, դալար մարգերում, << ի խորոց սրտի խօսք ընդ Աստուծոյի>> մեջ, << վերք հայաստանիի >> մեջ…

Մի խոսքով այդ հոգին մեզ հետ կապված, մեր ազգի հետ կապված ամեն ինչի մեջ է: Եվ ամենակաևորը՝ մեր ամեն մեկիս մեջ: Այդ ամենը գալիս և կապվում է մեր հոգիների հետ և այսպիսով վերածվում է հայ ժողովրդի հոգու:

Չեմ կարող ասել, թե ինչ է ուզում մեր ազգի հոգին, բայց կարծում եմ, որ հիմա այն շատ դառնացած է և պետք է փնտրել այդ հոգու մյուս կողմերը, որ այդ <<դառնությունից>> դուրս գալ…

  • Ո՞րն է քո հոգին և ի՞նչ է ուզում նա:

Չեմ կարող կոնկրետ ասել, թե որն է իմ հոգին, որովհետև կարծում եմ, որ դա մի կոնկրետ բան չի կարող լինել: Այն հայ ազգի հոգու նման է, տարբեր բաների հետ սերտ կապված, հնարավոր է, որ դրանցից էլ կազմված…

Կարծում եմ, որ ոչ ոք մինչև վերջ չգիտի, թե որն է իր հոգին, կամ կոնտրետ որտեղ է նա, կամ հաստատ ինչ է ուզում: Դա բնականոն է: Մեր ամբողջ կյանքում մեր հոգին փնտրտուքի մեջ է:

  • Համաշխարհային գրականությամ էջերից թարգմանել գարնանը նվիրված բանաստեղծություններ

Միխայիլ Լերմոնտով — Գարուն