Рубрика: Մայրենիի մոլորակ

Մայրենի։ առցանց ուսուցման առաջադրանքներ

Հարցեր և առաջադրանքներ

1, Ծանոթացիր խնդրեմ Եղիշե Չարենցի թողած գրական ժառանգությունը:

Համացանցի օգնությամբ փորձիր պարզել` ինչ ասել է

Եղիշե Չարենցի ստեղծագործություններից բեր համապատասխան օրինակներ:

տրիոլետ
Բաղկացած է ութ տողից։ Տրիոլետի առաջին տողը նույնությամբ կրկնվում է իբրև չորրորդ և յոթերորդ տողեր, իսկ երկրորդ տողը՝ իբրև ութերորդ տող։

* * *

Այսօր Ձեր մատները, տիկի՛ն,
Նման են հեռու մի հուշի.
Մաղում են կապույտ մի փոշի,
Այսօր Ձեր մատները, տիկին։
Հին բույրն եմ զգում ես կրկին,
Հին բույրը անցած, ուրիշի,—
Այսօր Ձեր մատները, տիկի՛ն,
Նման են հեռու մի հուշի…

սոնետ

Բաղկացած է 14 տողից՝ սկզբում երկու քառատող և վերջում երկու եռատող։

ՍՈՆԵՏ

Ես ինչպե՞ս Ձեզ չսիրեմ։ — Դուք արվեստ եք ու հոգի։
Օ, կարելի՞ է արդյոք պրոֆիլը Ձեր չսիրել։
Ով երգ ունի իր սրտում ու սովոր է գեղեցկի՝
Նա պարտավոր է Ձեզ բյուր, հազար սոնետ նվիրել։

Դուք այնպես մե՜ղմ եք խոսում։ Երբ Դուք կարդում եք, տիկի՜ն,
Ձեր շրթունքները գունատ նմանվում են հասմիկի։
Եվ Ձեր աչքերը, գիտե՞ք, առանց ներքին կրակի,
Լուսաշող են՝ Ձեր կրծքի քարերի պես թանկագին։

Իսկ երբ ականջ եմ դնում ես Ձեր թեթև քայլերին —
Թվում է ինձ, թե նոքա տրիոլետներ2 են երգում

Եվ այդ երգով հմայված՝ սիրտս տխրում է լռին։
Եվ Դուք գիտե՞ք, որ սիրուց հիվանդացած իմ հոգում
Ես միշտ լսում եմ թեթև, թավ թրթիռներ ջութակի —
Երբ համբուրում եմ ես Ձեր բարակ մատներն ապակի։

ռուբայաթ
«Ռուբայի» արաբերեն բառ է, որը նշանակում է քառապատկված: Ռուբայաթները արևելյան ոճի քառյակներ են: Ռուբայները երկու բեյթ են և երկու հանգ:

Անտառը թափում է իր սաղարթը,
Անտառում հատնում է ու վատնում,
Բայց նայի՛ր— ինչքա՜ն նա զվարթ է,
Ինչքան նո՜ր է— ու մի՛շտ անհատնում։

գազել
Բաղկացած է մի քանի բեյթերից, որի մեջ առաջին տան զույգ և մնացած տների երկրորդ տողերի վերջնամասերը կրկնվում են, իսկ դրանց նախորդող բառերը ներքին հանգ են կազմում։

* * *

Ի՜նչ տրտում են զանգերը, քո՜ւյր, մայրամուտի,—
Զանգերը թաց ու ցողաբո՜ւյր մայրամուտի…

Ահա կույսերը գնում են աղոթելու.
Սգահանդես, տրտում թափոր մայրամուտի…

Լուսամփոփի պես կախվել է երկինքը բիլ
Հոգուս վրա — օ, սո՜ւրբ անդորր մայրամուտի…

2. Կարդա «Էմալե պրոֆիլը Ձեր» շարքը: Չարենցն շարքը նվիրել է Արմենուհի Տիգրանյանին:

Կարդա տեղեկություններ Արմենուհի Տիգրանյանի մասին, պատմիր բլոգում:

Այս նյութը Արմենուհի Տիգրանյանի, Չարենցի ու նրանց սիրո մասին է։ Նյութում կան Արմենուհուն նվիրված բազմաթիվ բանաստեղծություններ, որոնք նրա համար գրել է Չարենցը, որոնցից մեկին նույնիսկ Արմենուհին պատասխան բանաստեղծություն է գրել։ Չարենցի բազմաթիվ բանաստեղծություններից երևում է, որ նա Արմենուհուն շա՜տ է սիրել և տառապել այդ սիրուց, բայց բոլորը չի, որ գիտեն, որ Արմենուհին էլ է այդ ամենից տառապել։ Բացի այս ամենից, նաև կան իրենց կյանքից հատվածներ, որոնք նույնպես ապացուցում են, որ Արմենուհին էլ է Չարենցին սիրել։ Իհարկե չեմ կարող ասել, որ վերջում Արմենուհին ճիշտ որոշում կայացրեց, որովհետև մնաց միայնակ և միայնակ էլ մահացավ։ Բայց ամեն դեպքում, երկուսն էլ պետք է իմանային, թե ինչի են գնում…

3. Կարդա նաև Արմենուհի Տիգրանեան-Ահարոնեանի բանաստեղծությունները, փորձիր վերլուծել:

Նորից մի կարօտ, սիրոյ մի թախիծ,
Ծանօթ մեղեդին երազ անցեալի
Պարուրեց հոգիս…

Նորից մի համբոյր վաղանցուկ գարնան
Վարդի բուրմուքով
Օրօրեց հոգիս…

Այս բանաստեղծությունը սիրո և սիրուց առաջացած զգացմունքների մասին է։ Կարծում եմ, որ նրա կարծիքով այդ զգացմունքները վաղանցուկ են, բայց զգացմունքները մնում են զգացմունքներ…

Չարենց, գիտես չէ՞, դու գիտես`
Որքան թանկ է ընկեր հոգին,
Բայց դու գիտես և չգիտես`
Ով է եղել միշտ քո կողքին:
Եվ ինձ նման դու էլ որքան
Թանկ ես վատնել, թանկ ու բյուրեղ`
Հավատալով, որ կան, ախ, կան
Լավեր, նորեր մեր մեջ` այստեղ…

Սա Չարենցին պատասխան բանաստեղծությունն է։ Նա այսպես է պատասխանում Չարենցի զգացմունքների վրա՝ բանաստեղծության բովանդակությունն է պատասխանը։ Կարծում եմ, որ նա ուզում է հասկացնել, որ Չարենցն էլ է իր համար շատ թանկ, որ երկուսն էլ իրար, իրենց սիրո համար շատ բաներ են արել։ Բայց դա իր վերջնական որոշումն է…

4. Վահան Տերյանը ևս շարք է նվիրել Արմենուհի Տիգրանյանին, փորձիր պարզել՝ որ շարքն է: Կարդա նաև այդ շարքի բանաստեղծությունները, մեկնումեկը վերլուծիր:

Շատերը համարում են, որ Տերյանը Արմենուհուն է նվիրել << Կատվի դրախտ >> բանաստեղծական ժողովածուն։

***
Ո՞վ կարող է չսիրել Ձեզ,
Չստրկանալ Ձեր կամքին,
Ո՞վ կարող է հլու և հեզ
Չաղոթել Ձեզ, օ, տիկին:
Դուք այնպիսի խոսքեր գիտեք
Եվ այնպիսի նուրբ նազեր-
Դահճին անգամ Դուք կդյութեք,
Կստրկացնեք և կայսեր:
Դուք այնպես մեղմ գիտեք շոյել
Հիվանդ ու խենթ իմ հոգին.
Ո՞վ կարող է Ձեզ չգովել,
Ու չերգել Ձեզ, օ, տիկին…

Եթե համարենք, որ Վահան Տերյանը այս բանաստեղծությունը գրել է Արմենուհու համար, ապա կարող եմ ասել, որ Տերյանը նրան ավելի շատ մեծարում է, քան սիրում։ Իհարկե սիրում էլ է, բայց կարծում եմ, որ դա մի քիչ ուրիշ տեսակի սեր է։ Բանաստեղծությունից կարող ենք եզրակացություն անել, որ Տերյանը կարծում է, որ բոլորն են Արմենուհու մասին, իր նման կարծիքի։

Մայրենի։ առցանց ուսուցման առաջադրանքներ: Один комментарий

Оставьте комментарий