Рубрика: Պատմություն

Պատմություն

1. Համառոտ ներկայացրե՛ք հնդկական մշակույթի հիմնական ուղղությունները, գործիչներին և ստեղծագործությունները:

Հնդկաստանի լեզուները, կրոնները, պարերը, արվեստը, կերակուրը և սովորույթները տարբերվում են ըստ տարածաշրջանների:  Այն, այսպիսով, ունի 29 նահանգ տարբեր մշակույթներով և քաղաքակրթություններով։ Հնդկաստանը հինդուիզմի, բուդդիզմի, ջայնիզմի և այլ կրոնների ծննդավայրն է։ Հարսանեկան միջոցառումները Հնդկաստանում զարդարանքներով,  պարերով և ծիսակարգերով են նշում, որոնք կախված են հարսնացուի և փեսացուի կրոններից, ինչպես նաև նրանց նախասիրություններից:

 

2. Ներկայացրե՛ք Միջնադարյան Չինաստանում կատարված կարևոր գյուտերը:

Չինաստանը մյուս երկրներից միշտ մեկ քայլ առաջ էր։ Այդ ժամանակ էլ Չինաստանում կատարվեցին մի շարք գյուտեր, որոնք առաջինն էին: Դրանցից, երևի ամենակարևորը տպագրությանգյուտն էր, այսինքն հերոգլիֆները փորագրում էին տախտակների վրա։ Հատուկ եղանակով նրանք 21 տարվա ընթացքում տպագրեցին կոնֆուցիական փիլիսոփաների 130 հատոր աշխատություններ։ Նաև կատարված նշանավոր գյուտերից են կողմնացույցը, լուցկին և հեծանիվի շարժական շղթան։։

3. Ներկայացրե՛ք Ճապոնիայի ինքնամեկուսացման պատճառները /գրավոր/.

Ճապոնիան նույնպես հնագույն պետություններից է։ Ճապոնիայի պատմության վրա շատ է ազդել տևական մեկուսացված լինելը։ Այնտեղ 1612 թ.-ին քրիստոնեությունը հայտարարվեց օրենքից դուրս և արգելվեց օտարերկրացիների մուտքը դեպի Ճապոնիա, իսկ ճապոնացիներին արգելվեց երկրից դուրս գալ։ Միայն հոլանդացի և չինացի առևտրականները կարող էին դուրս ու ներս անել։ Եվ այդպես շարունակ, մոտ երեք դար Ճապոնիան ինքնամեկուսացած էր արտաքին աշխարհից։

Оставьте комментарий