Рубрика: Ձմեռային ճամբար, Իմ մասին

Իմ օրը․․․

Ահա օրվա դասացուցակը՝

Չորեքշաբթի

09.00-09.30` ընդհանուր պարապմունք

10:00-11:00 Գիտագործնական հավաքի կլոր սեղան ընթերցարանում

11:00-12:00-Գիտագործնականի  կլոր սեղան-Արևելյան դպրոց

12.30-13.00` ընդմիջում

13.00-13.30` հեղինակային կրթական ծրագրի համերգ-ներկայացման նախագծեր: Ճամբարի մասնակիցները Մարմարյա սրահում։

Մեր դպրոցական օրը սկսվեց ընդհանուր պարապմունքից։ Դրանից հետո մենք գնացինք գրադարան Կլոր սեղանին։ Այնտեղ սովորողները պատմում էին, թե նրանք ինչ պրոեկտներ են արել, ինչով է դա օգտակար, նրանք պատմում էին իրենց բլոգների մասին, թե ինչն է իրենց դուր գալիս, ինչը ոչ, դուր է գալիս արդյոք իրենց բլոգներով աշխատել և պատասխանում էին հարցերին։ Կլոր սեղանից հետո մենք պետք է գնաինք Կլոր սեղանի ուրիշ դպրոց։ Մենք ման եկանք բոլոր դասարաններով, բայց որքան որ ես հասկացա մենք դպրոցը շփոթել էինք։ Հետո գնացինք այնտեղ, որտեղ որ պետք է գնաինք։ Այնտեղ էլ ման եկանք բոլոր դասրաններով, բայց այս անգամ էլ պարզվեց, որ ժամն էինք շփոթել։ Դրանից հետո գնացինք դպրոց։ Այդ ժամանակ մի քանի երեխա պատրաստում էին աղցան, իսկ մյուսների հետ որոշել էինք պատրաստել ադի — բուդի։ Դրանից հետո արեցին երկար ընդմիջում և գնացինք համերգը լսելու։ Ինձ ամենաշատը դուր եկավ դաշնակահարի, ջութակներ և ֆլեյտաներ նվագողների ելույթը։ Համերգից հետո գնացինք երգի։ Այսպիսով ավարտվեց մեր դպրոցական օրը․․․

 

Оставьте комментарий