Рубрика: " Ես և աշխարհի երաժշտական գործիքները " ․ անհատական նախագիծ, Երգ

Տաբլա

Տաբլան Հնդկաստանից եկած` հնդկական երաժշտական գործիք է։ Այն հնդկական դասական երաժշտության հիմնական հարվածային գործիքն է։ Այն իրենով ներկայացնում է զույգ թմբուկներ։ Մեծ թմբուկը կոչվում է տաբլա կամ բայա, իսկ փոքրը՝ դագգա կամ դայնա։ Տաբլայի մեծ և փոքր թմբուկները միմյանցից տարբերվում են ոչ միայն չափսերով, այլ նաև հնչերանգով։

Տաբլան օգտագործվում է տարբեր տեսակի երաժշտությունների մեջ, մի խոսքով բավականին ունիվերսալ գործիք է։ Տարօրինակ չէ, որ Տաբլա անվանումը թարգմանաբար նշանակում է թմբուկ։ Կոնկրետ տեղեկություններ տաբլայի ծագման վերաբերյալ` չկան։ Հավանաբար տաբլաների վրա նվագելու տեխնիկան ձևավորվել է հյուսիսային Հնդկաստանի երաժշտական մշակույթում։

Որոշները կարծում են, որ տաբլային նախորդել են զույգ թմբուկները, որոնց պատկերներն կան հինավուրց քանդակներում։

Տաբլայի առանձնահատկություններից մեկն այն է, որ մեմբրանի կենտրոնական մասը պատվում է հատուկ քսուքով, որն ազդում է ձայնի հնչողության երանգի վրա։

Տաբլայի ստեղծման մասին լեգենդ էլ գոյություն ունի`

Ասում են, որ տաբլան առաջացել է Մեծ Մողոլների դինաստիայի փադիշահ Աքբար Մեծի օրոք։

Այնժամանակ ապրում էին երկու հայտնի պակհավաջ նվագողներ։ Երբ նրանք մրցել են միմյանց հետ, նրանցից մեկը պարտվել է և վշտի ու զայրույթի պահին իր պակհավաջը հարվածել է գետնին, որն էլ կիսվել է երկու մասի՝ վերածվելով տաբլայի։

Рубрика: " Ես և աշխարհի երաժշտական գործիքները " ․ անհատական նախագիծ

Կալիմբա

Կալիմբան աֆրիկական երաժշտական գործիք է։ Տարածված է Կենտրոնական և Հարավային Աֆրիկայում, նաև Մադագասկար կղզու վրա։ Եվրոպական Ամերիկայի գաղութացման ժամանակ կալիմբան հայտնվեց Կուբայում, որտեղ օգտագործման մեջ է մինչև հիմա։ Կալիմբան օգտագործվում է ավանդական արարողություններում, իսկ պրոֆեսիոնալ երաժիշտների կողմից, որպես նվագակցող երաժշտական գործիք։ Այն նվագում են առանձին նոտաներով, կամ ակորդներով։ Մեծ կալիմբաների ձայնը անկրկնելի հաստ է, իսկ փոքրերինը բարակ, որը ինչ — որ չափով նման է երաժշտական տուփի ձայնին։

Рубрика: " Ես և աշխարհի երաժշտական գործիքները " ․ անհատական նախագիծ

Բանջո

Բանջոն լարային, կսմիթային երաժշտական գործիք է։ Պատկանում է կիթառների ընտանիքին։ Երաժշտական գործիքի իրանը պատված է կաշվե թաղանթով, ինչով նմանեցնում է տափակ դափի։ Բանջոն կարող է ունենալ 4—9 լար։ Այն նվագում են կնտնտոցով, որը դրվում է մատների վրա։ Բանջոյի ձայնը սուր է, բայց արագ մարող։ XVII դ․Աֆրիկայից բերվել է ԱՄՆ։ XIX դ․ բանջո կատարելագործվել է և նույն դարում էլ գլխավոր տեղն գրավել աֆրոամերիկյան ավանդական երաժշտության մեջ։ Բանջոն ջութակի հետ միասին, դարձել են հին ամերիկյան երաժշտության հիմքը։ Նրա տարատեսակներն նաև օգտագործվում են ջազում։

Рубрика: " Ես և աշխարհի երաժշտական գործիքները " ․ անհատական նախագիծ

Ուդ

 Այս նվագարանը հայտնի է հնագույն ժամանակներից։ Հին ժամանակներում տարածված է եղել Միջագետքում։ Այն թափանցել է տարբեր երկրներ, որտեղ անցել է զարգացման տարբեր ճանապարհներ։ Այդ ամենը հիմք է դրել նվագարանի տարատեսակների ստեղծմանը՝ իրենց տարբեր անուններով:

Читать далее «Ուդ»

Рубрика: " Ես և աշխարհի երաժշտական գործիքները " ․ անհատական նախագիծ

Ահենք

Ահենքը, դա թուրքական երաժշտական գործիք է։ Աղբյուրները նշում են, որ այն պատրաստվել է Սուլեյման Սուատ Սեզգինի կողմից՝ 1929 թվականին։ Այն իր հնչողությամբ հիշեցնում է բանջոն, որին տեսքով էլ է նման։ Տարբերությունն այն է, որ ահենքի իրանն ամբողջությամբ փայտից է։ Այսինքն ահենքի մարմինը պատրաստվում է փայտից, որին կցվում է երկար վզիկը։ Ահենքն ունի կրկնակի լարեր։

Ներկա ժամանակներում ահենքը ունի շատ քիչ օգտագործում և իր մասին կա քիչ ինֆորմացիա․․․

Рубрика: " Ես և աշխարհի երաժշտական գործիքները " ․ անհատական նախագիծ

Ապաչի ջութակ

Ապաչի ջութակը ապաչիներին պատկանող ազգային երաժշտական գործիք է։ Այն իրենից ներկայացում է կլորավուն կարճ՝ 16 դույմանոց փայտ, որի երկու ծայրերին ամուր կպցված է մեկ լար։ Այդ լարը սովորաբար պատրաստած է լինում ձիու պոչի մազից, իսկ հիմա դա կարող է լինել և հասարակ ջութակի լար։ Ապաչի ջութակը նվագում են աղեղի օգնությամբ, որի լարը նույնպես լինում է ձիու մազից։ Այսպիսի գործիքներ ապաչիները պատրաստում էին դեռ 100 տարի առաջ։

Рубрика: " Ես և աշխարհի երաժշտական գործիքները " ․ անհատական նախագիծ

Արտասովոր երաժշտական գործիքներ

Ախայու

Ախայուն չիլիական ազգային երաժշտական գործիք է։ Այն պատրաստվում է փայտից։ Կարելի է օգտագործել երկու տարբեր գույնի և տեսակի փայտ։

Տարբեր տեսակի փայտերը օգտագործվում են գործիքին յուրահատուկ հնչողություն տալու նպատակով և տեսքը յուրահատուկ դարձնում։

Ախայուն ունի 12 լար, որոնք լարվում են երկու ձևով։ Գործիքի լարերը պողպատյա են։

Գործիքը իր տեսքով և հնչողությամբ հիշեցնում է էկվատորյան բանդոլինին կամ պերուական լաուդին։

 

Ալտ-ֆլեյտա

Ալտ-ֆլեյտան փողային երաժշտական գործիք է, որը պատկանում է ֆլեյտաների ընտանիքին։ Այն պատրաստել է Տեոբալդ Բյոմը1854թ — ին։ Այն սովորական ֆլեյտայից ավելի երկար է, իսկ խողովակը ավելի հաստ, կարող է լինել ոլորապտույտ, ինչով ավելի հեշտ է ճանաչելի դառնում և տարբերվում հասարակ ֆլեյտաներից։ Ի տարբերություն սովորական ֆեյտաներին, ալտֆլեյտա նվագելով շունչը ավելի շուտ է սպառվում։

Ի տարբերություն սովորական ֆլեյտայի, ալտ-ֆլեյտան տրանսպոզիցիոն գործիք է։ Այսինքն այն հնչում է նոտագրված նոտաներից օկվարտայով ցածր։ Եվ հետևաբար ֆլեյտայի հետ համեմատ, այն ներքևի դիապազոնում ևս հինգ նոտայի տեղ ունի։ Այն ժամանակ այն նվագախմբային գործիք էր, որը օգտագործում էին սպեցեֆիկ ցածր ձայն ստանալու համար, բայց հիմա այն նաև օգտագործվում է, որպես մենակատար գործիք։ Այն օգտագործում էին հիմնականում 20-րդ դարի նվագախմբային ստեղծագործություններում: Ունի ավելի փափուկ, տաք հնչողություն։ Մեր օրերում այն օգտագործել է Ջոն Վիլլիամսը, չնայած այն բանին, որ Ալտ-ֆլեյտան շատ ավելի հազվադեպ է օգտագործվում մեր օրերում, քան կլասիկ ֆլեյտան։ Պատկերացնելու համար դիտեք տեսանյութը՝

Նյութի աղբյուրը՝

Վիքիպեդիա

Википедия