Рубрика: Մայրենիի մոլորակ

Մեր գյուղը

Մեր ընտանիքը ամեն ամառ, սկսած իմ երեք տարեկանից, գնում  է մեր ամառանոց, որը գտնվում է Ալափարս գյուղում։ Ես շատ եմ սիրում մեր ամառանոցը, որովհետեւ այնտեղ օդը շատ մաքուր է, այնտեղ ամառները Երևանի նման  շոգ չէ։ Նույնիսկ ցուրտ է լինում։ Սիրում եմ մեր գյուղը նաեւ նրա համար, որ երբ ուզեմ, կկարողանամ ծառից կամ թփից հատապտուղներ եւ մրգեր քաղել ու ուտել։ Եվ այլն…

2016-07-14 17.44.362016-07-14 17.44.202016-07-14 17.43.572016-06-26 17.03.342016-06-26 17.09.592016-06-26 17.09.272016-06-05 13.06.06

2016-06-26 17.02.292016-06-26 17.00.01

Ընդհանրապես գյուղի բնակիչները լավն են եւ բարի՝ բայց մեր հետևի մուտքի գետակից այն կողմ ապրողներից, (եթե դա կարելի է գետակ համարել, որովհետեւ այնտեղ թափվում են զուգարանների ջրերը։ Եվ լինում է, որ մարդիկ էլ են այնտեղ իրենց աղբը թափում)։

2016-07-14 17.38.19-22016-07-14 17.40.12

Ինչպես եւ ասում էի՝ մեր հետևի մուտքից այն կողմ մարդիկ այդքան էլ բարի չէն։ Կարելի է ասել, որ մեր դիմացի հարեւաններից մի քանիսը նույնիսկ ժլատ են։ Եղել են դեպքեր, որ նրանք չեն թողել փողոցում աճող ծառից սալոր քաղել։ Իրենց ժլատության պատճառով եկել են եւ սկսել  ինձ հետ քաղել։ Հետո այդ ծառն անվանել է իրենը, թեեւ այդ ծառը աճում է մեր դռան մոտ։ Նույն բանը պատահել է մայրիկիս հետ, որը քաղում էր մոշը, որը աճում էր մեր պատի մոտ։ Նա մայրիկիս ասել էր, որ այդ մոշը իրենն է, եւ որ մայրիկս պետք է այդ մոշը չքաղի՝ չնայած նա ինքն էլ այդ մոշը չէր քաղում։ Եվ այդ տարի նրանք այդ մոշի մեծ թուփը կտրել էին…

Կարծում եմ, որ մեր գյուղի տարածքը ոչ փոքր է, ոչ էլ՝ մեծ։ Ես մեր գյուղի տարածքը այդքան էլ լավ չգգիտեմ, որովհետեւ ես ընդհանրապես տանն եմ ( այգում ) եւ ամբողջ գյուղով չեմ պտտվել…

Մեր գյուղը գտնվում է Կոտայքի մարզում ՝ Հրազդանի ձախ ափին։ Երեւանից հեռավորությունը 30, 35 կմ է։ Մեր գյուղը ունի 4  եկեղեցի։ Դրանք են՝ Սուրբ Վարդան եկեղեցի, որը կառուցվել է 5 — րդ դարում, վերանորոգվել է — 1857 թ. — ին, Ծիրանավոր եկեղեցի, որը կառուցվել է 7 — րդ դարում, Մարիամ Աստվածածին եկեղեցի՝ 1897 թ. եւ Թուխ Մանուկ մատուռ՝ 10 — րդ դար։ Մեր տնից ոչ հեռու է գտնվում Մարիամ Աստվածածին եկեղեցին։
( Այս բոլոր նկարները ես եմ նկարել )

Оставьте комментарий